Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիային պետք չէ ներկայիս «ռազմական» սահմանադրությունը. Աբդուլլահ Գյուլ

CNN Türk-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մասնակցելով Թուրք արդյունաբերողների ու գործարարների միության (TÜSİAD) հիմնադրման 40-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողակարգին, հայտարարել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին.

«Անհրաժեշտ է, որ մենք Թուրքիան դնենք նոր ուղեծրի մեջ: Մենք բոլորս համակարծիք ենք, որ Թուրքիային անհրաժեշտ է ունենալ նոր Սահմանադրություն: Այդ դեպքում Թուրքիան կդառնա էլ ավելի ժողովրդավար, աշխարհիկ, սոցաիալական ու իրավական պետություն:

Նոր Սահմանադրությունը կլինի առավել ազատ, քան նախկինը: Այս դեպքում արդեն դրանում չեն ներգրավվի ռեակցիոն տարրերը: Միակ ռիսկը կայանում է մեթոդաբանության մեջ:

Նոր Սահմանադրության մշակման գործընթացը չի վերաբերում միայն քաղաքական կուսակցություններին, դրան պետք է մասնակցեն նաև հասարակական կազմակերպությունները: Այս խնդիրը կմնա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունն ընդունվել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում:

Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափը սպառնում էր 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների առաջադրվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես:

Հեղաշրջումից հետո` 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ: Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ:
1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը:

Դրանից 2 օր անց էլ ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենը 7-ամյա ժամկետով նշանակվեց Թուրքիայի նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում