Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նշեց, թե պարբերաբար խորհրդարանում անդրադառնում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը և արձանագրում, որ եղածը բավարար է լավագույն ընտրություններ կազմակերպելու համար.
«Նախորդ խորհրդարանում, երբ ընդդիմությունը բավական ներկայացվածություն ուներ, շատ ավելի լարված քննարկումներ էին գնում, և այդ ամենի հետևանքով աշխատանքային խումբը կարողացավ բոլոր այն առաջարկությունները, որոնք կարևորում էր ընդդիմությունը, ընդգրկել Ընտրական օրենսգրքում, հետևաբար ես կցանկանայի, որ աշխատանքային խումբը աշխատանքները հասցներ այն աստիճանի, որ դեմ քվեարկողներ չլինեն:
Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն առաջարկին, որ կանանց ներկայությունը ԱԺ-ում լինի 30 տոկոս`Նիկոյանը ասաց, որ իրեն ներկա ընդգրկվածությունը բավարարում է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ներկայումս կին պատգամավորները 15-20 տոկոս են: