News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարարներ Իրակլի Օկրուաշվիլին ու Բաչո Ախալայան տարվել են նույն բանտ: Խոսքը Թբիլիսիի թիվ 9 բանտի մասին է: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:
Վերջինիս խոսքերով՝ Օկրուաշվիլին ու Ախալայան թիվ 9 բանտ են տեղափոխվել գիշերը, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տվյալ բանտում ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Սուբարին հավելել է, որ Օկրուաշվիլին ու Ախալայան գտնվում են մեկ շենքում, սակայն չեն շփվում միմյանց հետ:
Մինչ այս Օկրուաշվիլին գտնվում էր Գլդանի թիվ 8 բանտում (Թբիլիսի), իսկ Բաչո Ախալայան՝ Թբիլիսիի թիվ 7 բանտում: Նրանք երկուսն էլ մեղադրվում են ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Բաչո Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, իսկ Իրակլի Օկրուաշվիլին՝ նոյեմբերի 20-ին:










































