Ինչպես հայտնում է RIA-Novosti գործակալությունը, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման գլխավոր դատախազությունում հարցաքննության ժամանակ ասել է, թե որևէ հրաման չի տվել սպանելու լրագրող Գեորգի Գանգաձեին (սպանությունը կատարվել է 2000 թ.):
Կուչման հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքները «Ուկրաինայի դեմ ուղղված սարսափելի սադրանք են»: Նախկին նախագահի դեմ գործի հարուցման մասին հայտնի է դարձել մարտի 22-ին: Կուչման ազատ է արձակվել երկիրը չլքելու ստորագրությամբ:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ նախկին նախագահին մեղադրում են այն բանում, որ նա ՆԳ նախկին նախարար Կրավչենկոյին պատվիրել է սպանել Գոնգաձեին: Մեղադրանքի համար հիմք են հանդիսացել ձայնագրությունները, որոնց մեջ Կուչման խնդրում է Ուկրաինայի ՆԳ նախարարին «լուծել Գոնգաձեի հարցերը»:
Հիշեցնենք, որ 2005 թ. Կրավչենկոն ինքնասպան է եղել: