Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը

§Ժառանգություն¦ խմբակցության պատգամավորները առաջին իսկ օրվանից օրենսդրական նախաձեռնություններով, հայտարարություններով, կառավարությանը հղած հարցերով, ինչպես և անմիջականորեն շարունակ զորակցել են մեր բյուրավոր համաքաղաքացիների անհատական, հավաքական և համահասարակական նշանակության խնդիրների լուծմանը։

Այդ նախաձեռնությունների գերակշիռ մեծամասնությունն անգամ չի ընդգրկվել պետական մարմինների, առաջին հերթին խորհրդարանի օրակարգում։

«Ազատության¦ հրապարակի այս բարձր հարթակից, ի տարբերություն սահմանափակ ու հանրությանն անմատչելի, վերանորոգված, բայց այդպես էլ չվերափոխված խորհրդարանի, այսօր մենք հնարավորություն ունենք ուղղակի հնչեցնել հանրության պահանջներն ու օրինավոր ակնկալիքները արտացոլող հայտարարությունները։

Վերջին օրերին ամենահաճախակի հնչող հարցն է. «Ի՞նչ է «Ժառանգության¦ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքը «Ծոմ Ազատության¦ բողոքի միջոցով¦։

Պատասխանն ակնհայտ է. թե՛ «Ժառանգության¦ և նրա առաջնորդի, թե՛ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, որոնք սրտի խորքում հասկանում են բողոքի իմաստը, թե՛ մեզ բացահայտ սատարող քաղաքացիների պահանջը մեկն է՝ մեր հայրենիքի և ժողովրդի` մարդ արարածին վայել կեցությունը։

Այնինչ, ինչպես ընդգծված է «Ժառանգության¦ կոչում, իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տևապես անտեսում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունն ու անարդարությունն ու դրանց հետևանք արտագաղթը։

«Ժառանգությունը¦ մինչև վերջ, հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, տեր է կանգնելու շարունակվող պայքարին Հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար, իշխանություն, որը հիմված կլինի ազգային արժեքների և բարոյականության վրա։

Իշխանության կողմից պարտադրված իրողությունը ստիպում է ընդվզել «Ազատության¦ հրապարակում։ Ինչպես ասված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում՝ իշխանությունները պարտավոր են պահպանել մարդու իրավունքները, որպեսզի ժողովուրդը չըմբոստանա։

Իշխանավորները, ովքեր մինչ օրս չեն ընկալում, թե որն է բողոքի իմաստը, թող գան այստեղ և լսեն։

Ձայն բազմաց՝ ձայն Աստծո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում