Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պաշտպանել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Վերջերս զանազան լուրեր են շրջանառվում պորտուգալացի մասնագետի մասին: Նշվում է, որ Պերեսի կարծիքով Մոուրինյոն սպառել է իրեն և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մասնագետը կլքի զբաղեցրած պաշտոնը:
«Մոուրինյոյի հետ ճիշտ չեն վարվում: Չի կարող պատահել, որ 3 ամիս առաջ մարդն աշխարհում լավագույնը լինի, իսկ այժմ դադարի այդպիսին լինել: Ես հակված եմ գնահատել միայն այն, ինչ տեսնում եմ խաղադաշտում: Կարծում եմ, որ «Ռեալ»-ը առաջընթաց է գրանցել այն ժամանակից, երբ թիմը գլխավորեց Մոուրինյոն: Ես ոչինչ չեմ կարող ասել նրա դեմ»,- Նադալի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:










































