Այս տարվա առաջին 2 ամիսներին Վրաստան է այցելել 300 հազար զբոսաշրջիկ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան` զեկույցով հանդես գալով խորհրդարանում: Նա կարևորել է յուրաքանչյուր այցելուի մուտքը Վրաստան, քանի որ դրանցից ամեն մեկը ամսական միջինը 300 դոլար է ծախսում, ինչը շատ էական է երկրի ֆինանսական վիճակի բարելավման համար:
Խոսելով վրացական բիզնեսի զարգացման մասին` նախարարը դժգոհել է ազատ տնտեսական գոտիներ զարգացման տեմպերից, սակայն հավելել է, որ Հնդկաստան կատարած այցից հետո Փոթիի տնտեսական գոտու առնչությամբ 38 նոր հուշագրեր են կնքվել: Այնտեղ նաև սկսվել է մետալուրգիական գործարանի շինարարությունը, որը շուրջ 200 աշխատող կունենա:
Բացի այդ, Ցերովաի բնակավայրում արդեն շահագործման է հանձնվել լվացող միջողների արտադրության գործարանը, որը խոշորագույնն է Հարավային Կովկասում: Արդեն բանակցություններ են տարվում գործարանի արտադրանքը Ադրբեջան, Իսպանիա և ԱՄԷ արտահանելու ուղղությամբ: