Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր կոչ արեց առաջիկա հանրահավաքի անելիքների վերաբերյալ հանդես գալ առաջարկներով:
Իսկ մինչ այդ նա փաստեց, որ իշխանությունները որքան հապաղեն, այնքան էլ ավելի կսրեն երկրում տիրող իրավիճակը:
«Իշխանության հապաղումը այս հարցում միայն մոտեցնելու է ժողովրդի ցասման օրը:
Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, այլ ոչ թե իշխանությունների:
Ուստի, բոլորին կոչ ենք անում սկսել համազգային նախապատրաստություն ապրիլի 8-ի հանրահավաքին և հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով»,- ասաց Զուրաբյանը: