Մարտի 22-ին՝ ժամը 18.10-ին, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Աշոտ Պ.-ն:
Պարզվել է, որ նա մարտի 13-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, իրենից վերցված 70.000 դրամ պարտքը հետ ստանալու պատրվակով 30-ամյա Արայիկ Մ.-ին տարել է իր տուն, 3 ժամ ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել:
Կատարվում է նախաքննություն: