Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, ռուսական նորագույն Sukhoi Superjet 100 ինքնաթիռի առաջին կոմերցիոն թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին` Տիեզերագնացության օրը: Այս մասին հաղորդել է Խաբարովսկի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նախկինում մենք հաղորդել էին, «Արմավիան» որոշել է այս ինքնաթիռն օգտագործել Երևան-Մոսկվա չվերթների ժամանակ: Ընդ որում, առաջին այս տիպի ինքնաթիռը գնել էր հենց հայկական ավիաընկերությունը: Տեղեկացնենք նաև, որ այս ինքնաթիռն առանց վայրէջքի կարող է անցնել 4550 կմ տարածություն և տեղափոխել 75-95 ուղևոր: