Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսը փախել է Դամասկոսից` որոշելով այլևս չհամագործակցել Բաշար Ասադի վարչակարգի հետ: Այս մասին այսօր հայտնել է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Նրա տվյալներով` Սիրիայի ԱԳՆ նախկին մամլո քարտուղարը նախ գնացել է Բեյրութ, այնտեղից` Լոնդոն:
Պաշտոնական Դամասկոսն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը: Ինչպես այսօր փոխանցել է «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը` Մաքդեսը պաշտոնից ազատվել էր ավելի վաղ իր արած հայտարարության համար, որը դեմ էր գնում իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը:











































