Իտալացի դիզայներներ, Dolce & Gabana նորաձևության տան տերեր Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային ավելի քան 500 միլիոն դոլար հարկերի վճարումից խուսափելու մեղադրանք են առաջադրել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրանց գործը երկուշաբթի օրը քննվել է Միլանի դատարանում: Ըստ հետաքննության տվյալների՝ դիզայներները D&G և Dolce&Gabana բրենդները վաճառել են իրենց սեփական Gado ընկերությանը, որը ստեղծվել է 2004 թվականին՝ Լյուքսեմբուրգում:
Դիզայներները հերքում են իրենց առաջադրված մեղքը: Եթե հակառակն ապացուցվի, ապա նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում:











































