ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը կանխելու մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով չեխական լրատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ Քլինթոնը մեկօրյա այցով գտնվում է Պրահայում:
«Դեմոկրատական կառավարություններն ամբողջ աշխարհում շատ ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին»,- ասել է Քլինթոնը լրագրողների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Չեխիայի փոխվարչապետ ու ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով՝ Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումն «ԱՄՆ-ի համար կդառնա յուրօրինակ կարմիր գիծ»: Նա ընդգծել է, որ սիրիական իշխանությունների նման գործողությունները «ողբերգական կլինեն սեփական ժողովրդի համար»:
«Ես չեմ հստակեցնի՝ ինչ կձեռնարկենք, եթե Ասադի ռեժիմի կողմից սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի օգտագործման մասին ստանանք հուսալի ապացույցներ, սակայն մենք որոշակիորեն ծրագրում ենք այդ դեպքում միջոցառումներ ձեռնարկել»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեկավարը:










































