Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Ռուսաստանը կարող է «պատռել» Հայաստանի ներկոալիցիոն հուշագիրը

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, հետևաբար, հետևելով ռուսական ներքաղաքական, մասնավորապես ներիշխանական զարգացումներին, կարող ենք նաև որոշակի, թեկուզ մոտավոր պատկերացումներ կազմել Հայաստանի ներքաղաքական գործընթացների, դրանց հնարավոր զարգացումների մասին: Խոսքն, իհարկե, վերջնական եզրակացությունների մասին չէ, բայց որ կարելի է քիչ թե շատ իրատեսական պատկերացումներ կազմել՝ կարծես թե աներկբա է:

Այդ առումով բավական հատկանշական կարող է լինել Պուտին-Մեդվեդև փոխհարաբերությունների խնդիրը, որը երևի թե աստիճանաբար կսրվի դեկտեմբերին ՌԴ Պետդումայի ընտրության մոտենալուն զուգահեռ: Եթե դրան գումարվի նաև այն, որ հաջորդ տարի մարտին էլ Ռուսաստանը նախագահ կընտրի, ապա կարելի է պատկերացնել, թե ծավալման ինչպիսի պոտենցիալ կա Մեդվեդև-Պուտին փոխհարաբերություններում: Իսկ դրանք զարգանում են վայրիվերումներով: Մեդվեդևը մեկ դաս է տալիս Պուտինին, մեկ հաշտվում նրա հետ:

Վերջին դասը Լիբիայի առիթով էր, երբ Պուտինն Արևմուտքին մեղադրել էր «խաչակրաց արշավանքի» համար, իսկ Մեդվեդևը դատապարտել էր այդպիսի բնորոշումները: Ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ պայքարում են իշխանական ազդեցության համար, թեև կա նաև վարկած, որ իրականում լավ կազմակերպված խաղ է և Ռուսաստանը ղեկավարում է Պուտինը, իսկ Մեդվեդևը ընդամենը քող է Արևմուտքի աչքերին, որով Ռուսաստանը փորձում է մոդեռնացման և Արևմուտքի հետ ջերմ փոխհարաբերության ջատագով երևալ: Բայց այդ վարկածի պարագայում մի քիչ անհավատալի է թվում, որ Արևմուտքին հնարավոր է այդպես խաբել կամ այդպես երկար խաբել:

Ամենայն հավանականությամբ, Մեդվեդև-Պուտին դիլեման լուրջ է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար մոտալուտ ընտրական փուլում այն բավական շոշափելի կարող է դառնալ: Այդ իմաստով ամենևին պետք չէ զարմանալ, որ «շոշափուկներից» մեկի դերում հայտնվի նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը վաղուց ի վեր Ռուսաստանի արբանյակ է, և ռուսական ներքաղաքական անցուդարձերը վաղուց ի վեր պրոյեկտվում են նաև Հայաստանում:

Մասնավորապես, մեծ է հավանականությունը, որ ինչքան սրվի Մեդվեդև-Պուտին թնջուկը, այնքան դրա սուր արձագանքները հավանական են դառնում նաև Հայաստանի իշխանական համակարգում: Այսինքն, այն կայունությունը և հանգստությունը, որ կարծես թե հաստատվել է համակարգում փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրով, կարճ ժամանակում կարող է հօդս ցնդել, եթե Ռուսաստանում տեղի ունենան ներիշխանական բուռն զարգացումներ: Հայաստանի իշխանական համակարգի կայունությունը ոչ թե կոալիցիոն հուշագրերն են որոշում, այլ ռազմավարական գործընկերները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը: Հարցն այն է, թե ինչն է որոշում կամ կանխորոշում Ռուսաստանի ներիշխանական կայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում