«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Hi Line 2048» անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակության կրկնապատկման մասին: «Hi Line Բազային 2048» և «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչև 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց որևէ լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով:
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ «Hi Line» ծառայության նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրենք հետևողականորեն զարգացնում են ենթակառուցվածքը և ավելացնում արտաքին մայրուղիների թիվը: