Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրք գեներալները միմյանց հետ վիճել են Էրդողանի ռեժիմի տապալման հարցում. WikiLeaks

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ, 2003 թվականին թուրք գեներալների միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության (ԱԶԿ) տապալման հարցում:

Հիշեցնենք, որ Taraf թերթը Թուրքիայում ունի ամենասարսափահարույց թերթի համբավ, ինչի համար էլ սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը համաձայնվել է Թուրքիայի վերաբերյալ 11.000 փաստաթղթերը հանձնել հենց նրան:

2003 թվականի հունիսի 6-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Պիրսոնը մի «գաղտնի» հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ, որում նշել է, որ գործող իշխանությունների տապալման հարցում լուրջ տարաձայնություններ են առաջացել տվյալ ժամանակ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքի և մյուս գեներալների միջև: Դա, մասնավորապես վերաբերում է Օզքյոքին ու նրա տեղակալ, գեներալ (հետագայում Գլխավոր շտաբի պետ) Յաշար Բույուքանըթին.

«Ես չեմ հասկանում Թուրքիայի Հանրապետությանը: Գլխավոր շտաբն ու կառավարությունը ներքին պայքար են մղում, ինչպես նաև պայքարում են միմյանց դեմ:

Օզքյոքի դեմ են հանդես եկել միանգամից 7 գեներալներ. ցամաքային զորքերի հրամանատար Այթաչ Յալմանը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Շեներ Էրույգուրը, 1-ին բանակի հրամանատար Չեթին Դողանը, Էգեյան բանակի հրամանատար Հուրշիթ Թոլոնը, 2-րդ բանակի հրամանատար Ֆեվզի Թուրքերին և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Թունջեր Քըլընչը: Իսկ ահա Յաշար Բույուքանըթը երկակի խաղ է խաղացել:

2003 թվականի մայիսի 26-ին Ռազմական ակադեմիայում հանդիպել են Հիլմի Օզքյոքը և (ներկայումս ձերբակալված) Չեթին Դողանը և քննարկել Balyoz (Կռան) ռազմական հեղշարջման հարցը: Օզքյոքը, սակայն, ընդդիմացել է դրան»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված:

Զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների կողմից հավանության արժանացած այդ պլանի համաձայն, նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել:

Այդ նպատակով օգտագործվելու էին նաև «պաշտոնական և ոչ պաշտոնական հայրենասերները»: «Պաշտոնական հայրենասերներ» ասելով նկատի էին առնվում արդարադատության ոլորտի աշխատակիցները և այն պետծառայողները, որոնք համաձայն են համագործակցելու զինվորականների հետ: «Ոչ պաշտոնական հայրենասերներ» ասելով հասկացվում էին լրագրողներն ու աշխարհիկ կազմակերպությունների քաղաքացիական անձինք:

Պլանավորված էր, որ 137 լրագրողներ պետք է հասարակական կարծիք ձևավորեին, իսկ 36 լրագրողներ պետք է ձերբակալվեին իրենց հակառազմական հայացքների համար:

Հեղաշրջումից հետո զինվորական վերնախավը պլանավորում էր ձերբակալել նվազագույնը 200.000 մարդու, որոնք մեղադրվելու էին արմատականության մեջ: Ընդ որում, դրանում կասկածվող անձանց ունեցվածքը բռնագանձվելու էր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Հալածանքների էր ենթարկվելու 16 միլիոն մարդ: 81 նահանգապետերից 23-ը պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից:

Նախատեսված էր նաև զինվորական ղեկավարության այն ներկայացուցիչների գործողությունների վերահսկումը, որոնք չեն աջակցում հեղաշրջման գաղափարին և քաղաքականությանը զինվորականների միջամտելուն: Դրա համար էլ նախատեսվում էր Հիլմի Օզքյոքի հրաժարականը:

Զինվորականները պլանավորել էին նաև իրենց վերահսկողության տակ առնել ոստիկանությանը: Ազգային հետախուզական կազմակերպությունն (MIT) ազատ էր արձակվելու, դրա փոխարեն, ստեղծվելու էր նոր կառույց, որը գլխավորելու էր գործող ռազմական գեներալը:

Թուրքական մի շարք փորձագետների կարծիքով, 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում