Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը

«Այս օրերը փորձության օրեր են բոլորի համար»:

Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում «Ծոմ ազատության» խորհուրդը և իմաստը, ևս մեկ անգամ վերընթերցեմ` ««Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի մարտի 13-ի որոշման առաջին կետ: «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է`

1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար»:

Իսկ այժմ` հայտարարությունս.

Սիրելի հայրենակիցներ,

2011թ. փետրվարի 17-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀԿ, ԲՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների ստորագրած կոալիցիոն հուշագրով հենց նախագահական նստավայրում հրապարկվեցին 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Բոլորս պետք է աներկբա գիտակցենք, որ ընտրությունների կեղծման գործում մասնագիտացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլ արդյունքեր չի հրապարակելու, քան այն, ինչ գրված է կոալիցիայի հուշագրում:

Բացի այն, որ նման հուշագիրը նշանակում է առնվազն 7 տարի ներկայիս ներքին ու արտաքին քաղաքականության շարունակություն, այն նաև ուղենշում է, որ փետրվարի 17-ին ընտրությունները որպես այդպիսին գնդակահարվել են, մրցակցություն չի լինելու, այլընտրանք չենք ունենալու: և եթե դրա դեմ միահամուռ չպայքարենք հենց այսօր, ապա այն, ինչ մեզ կմնա անելու 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների օրը, արդյունքների հետ հաշտվելն է ու Հայրենիքը լքելը: Կամ թե պետք է որոշենք չհաշտվել ու ընդվզել: Իսկ մեր համաքաղաքացիների առանձին-առանձին, խմբերով կամ միասնաբար ընդվզումները 2008թ. նախագահական ընտրություններից հետո ավարտվեցին մարտի 1-ի ոճրագործությամբ: և դա այն պատճառով, որ ընդդիմությունը ավելի վաղ` 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, չէր նախապատրաստվել 2008թ.-ի ընտրություններին և կանխավ չէր կանխել ընտրական ինստիտուտի գնդակահարումը:

Հետևաբար հարց է ծագում. ոչինչ չենք անում և սպասում ենք 2012 և 2013թթ.-ին, թե՞ հենց այսօր կանխում ենք մեր հերթական համաժողովրդական իրավազրկումը: Այս պատմական հրապարակում «Ծոմ ազատության» խորհրդանշական անվան ներքո այդ հեռանկարի դեմ քաղաքացիական ընդվզում ու ահազանգ հնչեցնող Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա զինակիցները, նրան այս 8 օրերի ընթացքում զորակցություն ու համաձայնություն հայտնած հազարավոր մեր համաքաղաքացիները ոտքի են կանգնել հենց այսօր, բայց ոչ վաղը` դա կանխելու համար: Հովհաննիսյանի հնչեցրած կոչնակը խիղճ, ոգի, պայքարելու ցանկություն, ազատության տենչ արթնացրեց բոլոր նրանց մոտ, ովքեր դրանք ունեին կամ դրա կարիքը ունեին: և դրանց մեջ դուք եք` այստեղ կանգնածներդ ու մեզանից հեռու շատերը` մարզերում ու հանրապետությունից դուրս, ովքեր չեն դադարում իրենց զորակցությունը հայտնել այս բոլոր օրերին: Իսկ ովքեր չունեն թվարկված մարդկային զգացումներից որևէ մեկը, մենք ասում ենք` Աստված իրենց հետ: և ոչ մի Աստվածաշունչ, ոչ մի Մատենագիրք, ոչ մի վերլուծություն չի փրկի նրանց, որովհետև այսօր արդարանալու, բացատրություն տալու օրեր չեն, այլ հասարակության ու նրա պայքարող հատվածներին կամրջելու, նրանց հետ արժանապատիվ գործընկերության միջոցով անհապաղ գործելու օրերն են:

Այս օրերը փորձության օրեր են բոլորի համար. ծանր փորձություն` ինքնազոհողության քայլի դիմած Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության, նրան զորակցողների ու չզորակցողների` մեր ողջ հասարակության, մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար: Այստեղ` այս հրապարակում է վճռվում մեր ժողովրդավարական հեռանկարի, արժանապատվության, բարոյականության, առաքինության, ազատ ընտրության բախտը: Այստեղ են մեզ վերադարձվելու մեր ձայնն ու ձայնի իրավունքը, իշխանություն ձևավորելու մեր իրավունքն ու մեր ազատությունները, եթե հասնենք լայն համերաշխության ու միասին պայքարենք այսօրվանից սկսյալ: Եվ եթե սա չի արել և անելու իշխանությունը` իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրությունում արտահերթ եղանակով ժողովրդի նոր իշխանություն ձևավորելու միջոցով, ապա դա պետք է անենք մենք և մեր պայքարով վիժեցնենք իրնեց ապազգային ծրագրեն ու գործարքները:

Եթե մեր ապագան այսօր չփրկենք, ապա այլևս ուշ է լինելու:

Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում