Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ներկայացնելով Ընտրական օրենսգրքի ՀՅԴ նախագիծը, նշեց, որ Ազգային ժողովում կանանց ընդգրկվածությունը պետք է բարձրացվի` հասցվելով 30 տոկոսի:
Նա հիշեցրեց կառավարության 2010-2011 թվականների ծրագիրը, որը կյանքի չկոչվեց, ինչպես նաև 2009 թվականների Սերժ Սարգսյանի խոստումները, որ պետք է բարձրանար գենդերային հավասարության հարցը, սակայն այդ ուղղությամբ մինչ օրս ոչինչ չի արվել: