Թմրամոլության ապաքրեականացումից հետո թմրամոլները շատ են դիմում բժշկական միջամտության. սա է պատճառը, որ առողջապահության նախարարություն դիմած թմրամոլների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:
ԱՆ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերճյանի խոսքով, անցյալ տարի բուժական օգնության է դիմել 2,751 թմրամոլ, որոնցից 1,472-ը՝ Երևանից:
Առողջապահության նախարարության ուսումնասիրությունների համաձայն` թմրամոլների իրական թիվը 30 հազար է:
Հիմնականում թմրամոլները լինում են 25-30 տարեկան:
Թմրամոլության դեմ պայքարելու համար նաև որոշում է ընդունվել սահմանափակել ափիոն պարունակող դեղերը և կանոնակարգել դրանց վաճառքը: