Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանին ներկա էր 72 պատգամավոր։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ չի ներկայացել, և հորդորեց նրանց մասնակցել ԱԺ նիստերին, քանի որ օրակարգում քննարկվում են շատ կարևոր հարցեր:
Ներկա պահին Ազգային ժողովում շարունակվում են լսումները ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին: