Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Սերժ Սարգսյանի խոսքը Արմավիրում կոպեկի արժեք չունի

Քաղաքապետի թեկնածուին ծեծի է ենթարկել անձամբ Արմավիրի ոստիկանապետը:

Արմավիրի քաղաքապետի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հատուկ հրահանգել էր, որ ընտրություններն անցնեն առանց միջադեպերի:

Սակայն մարտի 20-ին կայացած ընտրություններից հետո Արմավիրում հետընտրական արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Լցոնումների, ընտրակաշառքների կասկածներով վերընտրված քաղաքապետ, «Հանրապետական» կուսակցության անդամ Ռուբեն Խլղաթյանի գլխավոր հակառակորդ թեկնածու Սեւակ Մինասյանի դիմումի համաձայն` նախօրեին ոչ միայն վերահաշվարկ էր իրականացվում տեղամասերում, այլեւ եղան ձերբակալվածներ, որոնց դեմ Սեւակ Մինասյանի թիմը պայքարում է բողոքի գործողություններով: Ավելին` Սեւակ Մինասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անձամբ իրեն էլ են ծեծի ենթարկել: Նրա խոսքերով, կոնկրետ մարդիկ, ովքեր փորձել են կանխել ընտրակաշառք բաժանել, այդ մարդկանց ձերբակալել են: Բողոքի գործողությունների դիմած ընտրազանգվածին եւ իր թիմակիցներին եւս տարել են ոստիկանություն:

«Երբ անձամբ փորձեցի բողոքի գործողություն անող ընտրազանգվածին հետ պահել, կանխել, արդեն կանխվել էր, Արմավիրի ոստիկանապետը սկսեց արդեն ֆիզիկական ուժ գործադրել: Անձամբ ինձ է հարվածել», – պատմեց Սեւակ Մինասյանը: Քաղաքապետի թեկնածուն, գնահատելով ընտրությունների ընթացքը, նկատեց, որ ընտրություններն անցել են բացահայտ ընտրակաշառքներով եւ ընտրակեղծիքներով: Կան նույն հասցեներում վերագրանցված մարդիկ, արձանագրվել են դեպքեր, երբ բնակիչը չի իմացել, որ իր տան վրա նոր բնակիչ կա գրանցված: Բնակիչները, իմանալով այդ մասին, հայտարարություն են պատրաստել, որը փոխանցվել է հանձնաժողովին: Սակայն վերահաշվարկից հետո միայն ամբողջական ինֆորմացիան պարզ կդառնա, թե քանի նման դեպքեր են եղել: Մեր այն հարցին, թե Սահմանադրական դատարան դիմելո՞ւ է վերահաշվարկից հետո` պատասխանեց. «Ինչի համար դիմենք Սահմանադրական դատարան, եթե քաղաքապետի թեկնածուն այսօր ծեծի է ենթարկվում, ինձ թվում է` առաջ գնալն այլեւս իմաստ չունի»: Իսկ այն դիտարկմանը, թե Ս.Մինասյանը իր անձի նկատմամբ սպառնալիքներ տեսնո՞ւմ է` արձագանքեց. «Սպառնալիքներ կան ոստիկանության կողմից: Պարզապես ինձ թվում է` եթե երկրի նախագահը իմանա իրականությունը, այս ամենը կկանխվի: Իսկ այսօր ներքին օղակներից նրան ճիշտը չեն ներկայացնում: Եթե ճիշտը ներկայացնեն, ինձ թվում է` այս ամենը կկանխվի»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանջանյանը եւս հաստատեց, որ Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից Սեւակ Մինասյանը, որը 1038 ձայնով «պարտվել» էր քաղաքապետ «վերընտրված» Ռուբեն Խլղաթյանին, դիմում է ներկայացրել վերահաշվարկ իրականացնելու համար։

«Եվ, քանի որ դիմումում չէր նշել, թե որ ընտրատեղամասերում էր պետք վերահաշվարկ կատարել, հետեւաբար վերահաշվարկ է իրականացվելու բոլոր տեղամասերում։ Երկու տեղամասերում արդեն վերահաշվարկն ավարտվել է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կշարունակի վերահաշվարկի աշխատանքները, որը կտեւի քվեարկության օրվանից սկսած` 5 օր, ավելի ստույգ` մինչեւ ժամը 14.00», – ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը, իսկ արձագանքելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Արմավիրում արտահերթ ընտրություններ անցկացվեն` նշեց, որ դա պարզ կդառնա միայն վերահաշվարկից հետո:

Հիշեցնենք, որ Արմավիրում կա 28 հազար 240 ընտրող, ընտրություններին մասնակցել են 14 հազար 164-ը, որից 6849 ընտրող ձայնը տվել է վերընտրված քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանին, իսկ 5811-ը` անկուսակցական, ավագանու անդամ Սեւակ Մինասյանին։ Մյուս թեկնածուներից Կարեն Վարդանյանը հավաքել էր 330 ձայն, իսկ Առնակ Գեւորգյանը` 710։
Արմավիրի մարզպետի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանից փորձեցինք ճշտել, թե ինչպիսին է հետընտրական իրավիճակը Արմավիրում` նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է: Այնինչ քաղաքապետի թեկնածուների վստահված անձանցից տեղեկացանք, որ Արմավիրում, կարելի է ասել, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Սեւակ Մինասյանի վստահված անձ Սարգիս Ցականյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ընտրությունների օրը Արմավիրում ձերբակալվել է քիքբոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյանը։ Վերջինս ականատես է եղել, թե ինչպես է Տիգրան անունով մի դրածո մարտի 20-ին ոստիկանների աչքի առաջ ընտրակաշառք բաժանում։ Նրան հրավիրել է ընտրաշտաբ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, քանի որ ընտրակաշառք բաժանողի մոտ ցուցակներ են եղել եւ 5 հատ 10-հազարանոց դրամ, ինչից կարելի է ենթադրել, որ Արմավիրում 1 ձայնը 10 հազար դրամ արժեր: Այնինչ դա դիտարկվել է որպես առեւանգման փորձ, եւ նրան տարել են ոստիկանական բաժանմունք: Ներկա պահին նա ոստիկանությունում է. 72 ժամը եթե լրանա ու բաց չթողնեն, ապա քրեական գործ կհարուցեն: Իսկ ընտրակաշառք բաժանողը բաց է թողնվել քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջամտությամբ:

Անուշավան Ալեքսանյանի ձերբակալության եւ Արմավիրի քաղաքապետի կեղծված ընտրությունների դեմ բողոքող երիտասարդները մարտի 21-ին փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին։ Նրանց մոտեցել եւ ցրվելու կոչ է արել արտգործնախարարության նախկին աշխատակից, արցախյան պատերազմի հերոս Դմիտրի Մարտիրոսյանը։ Երբ ցուցարարները սկսել են ցրվել, մոտեցել է Արմավիրի ոստիկանապետը: Այնուհետեւ քաշքշուկ է սկսվել Դմիտրի Մարտիրոսյանի հետ, եւ ոստիկանապետը, օգտվելով իր ծառայողական դիրքից, դաժան ծեծի է ենթարկել նրան։ Այժմ Դմիտրին գտնվում է կալանքի տակ։ Միջադեպի ընթացքում ձերբակալվել են մոտավորապես 5 անմեղ քաղաքացիներ, որոնք երեկ երեկոյան հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Սակայն Անուշավանին դեռ չեն ազատել: «Ոստիկանները, ըստ իս, մի քանիսին ձերբակալելու հստակ հրահանգ ունեին. մարդիկ արդեն հեռանում էին, սակայն ոստիկանները հակված էին բախում հրահրելու: Մարդը փախչում է, չի դիմադրում, բայց ոստիկանը մահակով հարվածում է: Սկսած ամենաբարձր պաշտոնյայից` 1 հոգուն մի քանի հոգով հարվածում էին: Իսկ մարդիկ ընդամենը դեմքն էին փակել, որ շատ չվնասվի», – նկարագրեց Սարգիս Ցականյանը: Մեր այն հարցին, թե բողոքի գործողությունները շարունակվելո՞ւ են` Սեւակ Մինասյանի վստահված անձը պատասխանեց. «Տեսնենք` ոստիկանությունն իրեն ինչպես կդրսեւորի, նոր կորոշենք: Ներկա պահին հստակեցվում է, թե Արմավիրում բողոքի գործողություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ: Այս պահին ընթանում է վերահաշվարկ, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ չափի ընտրախախտումներ են եղել»: Իսկ թե քանի տոկոսանոց կեղծիքների մասին է խոսքը` Սարգիս Ցականյանն ասաց. «Մոտավորապես չեմ կարող ասել, պետք է հաշվենք, ուսումնասիրենք, վերլուծենք, որ ձեզ կարողանանք հստակ պատասխանել։ Ներկա պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Նրա խոսքերով, իրենց թիմի վրա ներկա պահին ճնշումներ չեն գործադրվում, բայց գործադրվել են` նշելով, որ նման փորձ եղել է կոնկրետ նախօրեին:

Ինչեւէ, նախօրեին մինչեւ ուշ երեկո մեր հարցումները ցույց տվեցին, որ «վերընտրված» քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձայները վերահաշվարկի արդյունքում պակասում են: Արմավիրի ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Արմավիրի հետընտրական իրավիճակին, նշեց, որ առավոտյան 9.00-ից մինչ հիմա «քթները դուրս չեն հանել ընտրատարածքից», հետեւաբար կարող է միայն վերահաշվարկի արդյունքները ներկայացնել։ «Երկու տեղամասում արդեն վերահաշվարկը արել ենք։ Երրորդ տեղամասն ենք արդեն բացում։ 1-04-ում բացարձակապես ոչ մի փոփոխություն չի եղել, իսկ 21-13-ում 3 ձայն ավելացել է թեկնածու Սեւակ Մինասյանի օգտին, 2 ձայն պակասել է վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձայներից: Իսկ 9-րդ տեղամասում 1 անճշտություն արձանագրվեց: 1 քվեաթերթիկ պակասել էր», – տեղեկացրեց Գայանե Սուքիասյանը։

Սեւակ Մինասյանի վստահված անձից փորձեցինք ճշտել նաեւ, թե ընտրակեղծիքի էլ ինչ տարբերակներ են աշխատել` մահացածները այս անգամ մասնակցե՞լ են ընտրություններին, Արմավիրում ընտրություններին մասնակցելու նպատակով նոր բնակիչներ գրանցվե՞լ են, թե՞ ոչ` Սարգիս Ցականյանը պատասխանեց, որ այս պահին այդ ուղղությամբ ճշտումներ են իրականացվում, որից հետո անմիջապես կտեղեկացնեն: Միաժամանակ նշեց, որ ընտրախախտումները հիմնականում կատարվել են դրսում, հետեւաբար վերահաշվարկը չի կարող էական ընտրախախտումներ բացահայտել:

Հիշեցնենք, որ վերջերս Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի կեղծված ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն, ընդառաջելով գյուղապետի խնդրանքին, ընդունեց արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Սակայն դժվար է ասել` Արմավիրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնություն կտա՞, թե՞ ոչ, քանի որ եթե նա Դարանակում կորցնում էր 90 ձայն, ապա Արմավիրում իր կուսակից քաղաքապետի դեմ դուրս գալով կկորցնի հազարավոր ձայներ:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում