Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Արտագաղթի մի նոր ու սարսափելի երես

Հոլանդիայի կառավարությունը որոշել է արտաքսել այդ երկրում անօրինական ներգաղթած հայաստանցիներին: Ուշագրավ է, որ նրաք ովքեր կամովին կհամաձայնեն լքել երկիրը, Հոլանդիայի կառավարությունը «արտաքսվել» պատրաստվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին պատրաստ է վճարել 1000 եվրո գումար:

Այդպիսով, խոսքը վերաբերում է մի քանի հազար հայաստանցու, որոնք կարող են վերադառնալ Հայաստան: Մի կողմից դա լավ է, քանի որ Հայաստանի օրեցօր սրվող դեմոգրաֆիական խնդիրը ուղղակի կենսական անհրաժեշտություն է դարձնում վերադարձը, ինչ շարժառիթով էլ որ այն լինի:

Սակայն, մյուս կողմից, իշխանությունն, իհարկե, այդ մարդկանց մեջ տեսնելու է «հեղափոխություն», որի մասին դեռ տարիներ խոսում էր Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, թե խրախուսում են արտագաղթը, որ այդ մարդիկ չմնան այստեղ ու հեղափոխություն անեն: Վարչապետի այդ անհաջող կատակը կամ կատակի մասին անհաջող արդարացումը, թերևս, շատերն են հիշում: Մինչդեռ այս հեռանկարը կարող է իրականություն դառնալ եվրոպական ճգնաժամի ֆոնին, քանի որ եվրոպական երկրներում առկա սղությունն, անկասկած, ստիպելու է նաև անդրադառնալ անօրինական միգրացիայի խնդրին:

Բանն այն է, որ այդ խնդիրն ընդհանրապես Եվրոպայում հասունանում էր մշակութաբանական հենքի վրա, իսկ այսօր դրան կարող է գումարվել նաև սոցիալ-տնտեսական հենքը, ինչը կարող է եվրոպական երկրների կառավարություններին ստիպել առավել կոշտ լինել անօրինական միգրացիայի հանդեպ: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Հայաստան կարող են վերադառնալ հազարավոր մարդիկ, որոնք Եվրոպայում վարժվել են, այսպես ասած, անաշխատ եկամուտներին կամ պարզապես գողությամբ ապրելուն: Այսինքն` կարելի է պատկերացնել, թե հոգեբանական նկարագրի առումով ինչ դեգրադացիա ապրած հայաստանցիներ կարող են վերադառնալ Հայաստան:

Եվ այստեղ, իհարկե, մեզ է պատկերանում արտագաղթ սարսափելի երևույթի նոր, կարծեք թե մինչև այսօր աննկատ մնացած մի երես՝ դեգրադացված, աշխատանքի հանդեպ հակումները կորցրած մի հսկայական զանգված, որը Եվրոպայում ապրում է խանութներ թալանելով կամ սոցիալական նպաստների հաշվին: Եվ դժվար է ասել, թե այդ մարդկանց վերադառնա՞լն է Հայաստանի համար լավ, թե՞ չվերադառնալը: Չէ՞ որ Եվրոպայում մնալով էլ` այդ մարդիկ խաղում են Հայաստանի և հայության վարկի հետ, մեծապես նպաստում են հայությանը երրորդ սորտի ժողովուրդ դիտարկելուն:

Այսինքն` մեր աչքի առաջ է կարծես թե հայտնվում հայաստանյան արտագաղթի ևս մի վտանգավոր շերտ, երբ արդեն հայի միջից պարզապես արտագաղթում է ստեղծագործական, աշխատանքային գենը` տեղը զիջելով հանցավոր դատարկությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում