Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Մարս մոլորակում եղել է քաղաքակրթություն, սակայն այն վերացել է կապիտալիզմի պատճառով: «Տարօրինակ չթվա, բայց Մարսում երբևէ գոյություն է ունեցել քաղաքակրթություն, սակայն այն, հավանաբար, հասել է կապիտալիզմի փուլին, առաջացել է իմպերիալիզմը և վերջ տվել այդ մոլորակին»,- Վենեսուելայի հեռուստատեսությամբ ելույթ ունենալով` ասել է այդ երկրի նախագահը:
Որպես իր ասածի ապացույց` նա բերել է Երկիր մոլորակի գլոբալ տաքացման գործընթացը, որի պատճառ են համարվում գործարանների և այլ վանասակար արտադրությունների արտանետումները: «Այնտեղ, որտեղ հսկայական անտառներ էին, հիմա անապատներ են, որտեղ հզոր գետեր էին` հիմա անապատներ են»,- ասել է Չավեսը:
Ըստ Չավեսի` կարճաժամկետ կտրվածքով հողի որակի անկումը կարող է պատճառ դառնալ երկրագնդի վրա կյանքի վերացման: Նա կոչ է արել խնայել ջրի յուրաքանչյուր կաթիլը: