Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ծառից կախված արտահերթը

Անկախ այն բանից` կլինի՞ Հայաստանում արտահերթ ընտրություն, թե՞ չի լինի, միեւնույն է, ծիծաղ է առաջացնում որեւէ իշխանական գործչի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի:

Ահա եւ ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովն է հայտարարել, որ ընդդիմությունը հույսը կտրել է արտահերթ ընտրությունից, դրա համար էլ պատրաստվում է հերթական ընտրության: Մի կողմ թողնենք, թե ինչի հույս ունի ընդդիմությունը, տվյալ պարագայում Հայ ազգային կոնգրեսը, ու թե ինչին է նա պատրաստվում: Խնդիրն այն է, որ գրեթե ոչ մի երկրում չի կարող լինել այնպես, որ իշխանության ներկայացուցիչը հայտարարի, առավել եւս իշխող կուսակցության խոսնակը, որ երկրում լինելու է արտահերթ ընտրություն:

Կարող եք չէ՞ պատկերացնել, թե նման հայտարարությունից հետո ինչ կլինի այդ երկրի կամ այդ խոսնակի հետ: Կա°մ այդ խոսնակին կհեռացնեն իշխող կուսակցության շարքերից, կա°մ էլ իշխանական համակարգը կմատնվի քաոսի: Որեւէ իշխանություն չի խոստովանում, որ ինքը պատրաստվում է կամ գոնե մտքի ծայրով անցկացնում է, որ կարող է ստիպված լինել գնալ արտահերթ ընտրության:

Հետեւաբար, արտահերթ ընտրություն չլինելու, չսպասվելու, բացառելու մասին իշխանական որեւէ գործչի հայտարարություն տրամաբանորեն զուրկ է քաղաքական արժեք ներկայացնելուց: Այդ առումով, Հայաստանի իշխանությանն ընդհանրապես անիմաստ է արտահերթ ընտրության հետ կապված հարց ուղղելը, ինչպես որ դա անիմաստ է որեւէ երկրի իշխանությանն ուղղելու պարագայում:

Բայց Հայաստանի պարագայում կա մի առանձնահատկություն:

Այստեղ իշխանությունը ոչ թե մտածում է արտահերթ ընտրության հնարավորության մասին, բայց չի խոստովանում բարձրաձայն, այլ իշխանությունը Հայաստանում գաղափար անգամ չունի հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությամբ է Հայաստանում հանգուցալուծվելու ներքաղաքական լրջագույն ճգնաժամը: Այդ հարցի պատասխանը չի կարող իմանալ մի իշխանություն, որն իր ձեւավորման մեկնարկից ի վեր փորձում էր իշխանական դիրքերի երաշխիքներ, լեգիտիմություն որոնել արտաքին գործընթացներում, գերտերությունների մայրաքաղաքներում:

Եվ այժմ եթե Սերժ Սարգսյանը կենտրոնացել է ներքին խնդիրների վրա, դա ամենեւին չի նշանակում, որ արտաքին ճակատում նա ստացել է անհրաժեշտ երաշխիքներն ու հանգիստ ձեւով ձեռնամուխ է եղել ներքին կյանքում իր ծրագրերն իրականացնելուն:

Հակառակը` այն, որ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է իրականացնում եւ փորձում է ջանք չխնայել հասարակությանը համոզելու համար, որ շուտով շատ բան կփոխվի, վկայում է, որ նա իր ուզած երաշխիքները արտաքին ճակատում այդպես էլ չստացավ: Դրա համար էլ նա ստիպված է ելքեր որոնել երկրի ներսում: Իսկ այդ որոնումները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, երբ որոնողը հանրայնորեն լեգիտիմ է:

Այսինքն` Սերժ Սարգսյանը նախ պետք է լեգիտիմություն որոնի, որ նոր հետո գտնի ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր: Իսկ ընտրությունները որեւէ իշխանության համար լեգիտիմություն գտնելու ամենաօպտիմալ եւ առաջնային տարբերակն են, առավել եւս, եթե լեգիտիմության խնդիրը առաջանում է կեղծված ընտրությունների հետեւանքով:

Ահա թե ինչու Հայաստանում արտահերթ ընտրությունների հրամայականը ոչ միայն ընդդիմության շուրթերին է, այլ ճգնաժամի ծառի վրա, որի արմատները կեղծված ընտրություններն են: Իսկ ծառի վրայից պտուղը կամ ինքդ ես քաղում, երբ գալիս է ժամանակը, կամ այն ինքն է ընկնում` ժամանակից շուտ: Ու որեւէ մեկը չի կարող գուշակել, թե կընկնի՞ արդյոք, եւ ե՞րբ կընկնի ճյուղից կախված արտահերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում