Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Սերժ Սարգսյանը կգնահատի Հովիկ Աբրահամյանի 100 օրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, Ձեր կարծիքով` այս ընթացքում նրան ի՞նչ է հաջողվել անել:

– Բնականաբար, 100 օրում հնարավոր չէր իրականացնել կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերը, բայց որ աշխատանք կատարվում է, որևէ մեկը չի կարող բացառել: Եվ ինձ թվում է, որ մինչև տարվա վերջ արդյունքներն արդեն տեսանելի կլինեն: Եթե դա տեսանելի լիներ մեկ ամսվա կամ 100 օրվա ընթացքում, դա կարող էր բավականին ծանր անդրադառնալ փոքր ու միջին բիզնեսի վրա, որովհետև դա կլիներ տապոռային քաղաքականություն: Ամեն ինչ պետք է հավասարակշռված արվի, որ վնաս չտրվի տնտեսվարողներին: Տնտեսությունը շատ զգայուն է, և միանգամից ռեֆորմներ կատարելը ու խաղի կանոններ փոխելը շատ ծանր հետևանքներ կթողնի: Եվ ինձ թվում է, որ կառավարության բարեխիղճ աշխատանքի դեպքում արդյունքը կտեսնենք:

– Հ. Աբրահամյանը հայտարարել էր գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծելու մասին, և որ այդ կանոնները վերաբերելու են նաև իրեն ու իր մերձավորներին: Սակայն ստուգվող կամ խախտում կատարող ընկերությունների ցանկում նրան պատկանող ընկերություն չկա, իսկ վարչապետի փեսաները ստանում են հարկային պետի պաշտոններ:

– Ես չգիտեմ, թե որոնք են վարչապետի կամ մյուսների տնտեսությունները, բայց եթե դուք ունեք տեղեկատվություն` ասեք: Եվ չեմ կարծում, որ նման տիպի բան լինի: Եթե հավասար է, ուրեմն բոլորի համար պետք է հավասար դաշտ լինի: Անուններ տանք, թե սա վարչապետինն է, սա մյուսինն է, ես չեմ տիրապետում նման տեղեկության: Եվ ես վերլուծություններ չեմ արել կամ տեղեկատվություն չունեմ, թե նրա մերձավորներն ովքեր են և որտեղ են նշանակվում, բայց եթե այդպես լինի, պետք է գնահատել, թե տվյալ անձնավորությունը ունա՞կ է այդ պոստում աշխատելու համար: Իսկ ի՞նչ է` որևէ պաշտոնյայի բարեկամ անաշխատա՞նք պետք է մնա: Այլ բան է, որ եթե մասնագետներ չեն կամ ունեն աշխատանքային թերացումներ, կարելի է արդեն քննադատաբար մոտենալ, որ մարդիկ իրենց տեղում չեն: Իսկ եթե արդյունքը դրական լինի, հակառակը` պետք է գովեստի խոսքեր ասենք:

– Բայց կան շատ ավելի գրագետ մասնագետներ, ովքեր աշխատանք չունենալու պատճառով արտագաղթում են, իսկ պաշտոնյաների բարեկամներն ու որդիները նշանակվում են բարձր պաշտոնների:

– Ես պաշտոնյա եմ, կարո՞ղ եք իմ բարեկամներից մեկին նշել, որ պաշտոն է զբաղեցնում: Դուք մի բան եք ասում, որի մասին ես տեղեկություն չունեմ, ես անձերով չեմ հետաքրքրվում, արդյունքներն եմ նայում:

– Իսկ այս 100 օրերի ընթացքում նոր վարչապետն ու կառավարությունն ինչ փոփոխություններ են արել:

– Ինձ թվում է, որ բոլոր ոլորտների նկատմամբ հետևողականությունն է մեծացել, պարբերաբար խորհրդակցություններ, զեկուցումներ կան: Բայց փոփոխությունների արդյունքները մենք ոչ թե 100 օրերի ընթացքում պետք է ամփոփենք, այլ կարելի է որոշ ժամանակ էլ համբերել: Տարին փակելուց հետո, բյուջեի հաշվետվության ժամանակ կարելի է արդյունքները ամփոփել:

– Իսկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերին քննարկվո՞ւմ են հարցերը, թե ինչպես է աշխատում ձեր նոր վարչապետը, նրան հաջողվո՞ւմ է կրճատել ստվերային տնտեսությունը կամ վերականգնել կառավարության նկատմամբ հասարակության վստահությունը:

– ԳՄ նիստերին ցանկացած հարց՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական քննարկվում է:

– Ս. Սարգսյանը գնահատե՞լ է վարչապետի 100 օրվա աշխատանքը, անցած հինգշաբթի ԳՄ նիստ եք ունեցել:

– Նախագահը կտա իր գնահատականը: Այս հինգշաբթի էլ ենք նիստ ունենալու:

– Հնարավո՞ր է այս նիստի ժամանակ տա իր գնահատականը:

– Ինձ թվում է, որ որոշ խոսակցություն կլինի, իհարկե:

– Այս ընթացքում կարծես թե հրապարակային դաշտից դուրս է եկել Սերժ Սարգսյանը՝ տեղը զիջելով Հ. Աբրահամյանին: Դա նպատակայի՞ն քայլ է՝ Հ. Աբրահամյանի համար փորձաշրջա՞ն, թե՞ Ս. Սարգսյանը որոշել է առայժմ հրապարակային դաշտում չերևալ:

– Նախագահն իր դիրքերը որևէ անգամ չի զիջում: Ի՞նչ է` ձեզ թվում է, թե անընդհատ էկրաններին երևալով կամ ելույթ ունենալո՞վ պետք է ցույց տա աշխատանքը:

– Նախկինում նա հանդիպում էր վարչապետի ու կառավարության անդամների հետ, խորհրդակցություններ ու կարգադրություններ էր անում, անվտանգության խորհրդի նիստ հրավիրում: Հիմա կարծես թե ընդհատակ է անցել:

– Ո՛չ, այդպես չէ, բավականին հետևողականորեն հետևում է թե օրենսդիր, թե գործադիր մարմինների աշխատանքներին: Հետևողականորեն հանդիպումներ է ունենում և հանձնարարականներ տալիս մեր գործընկերներին: Եվ այսօր ինձ թվում է, որ նախագահն իր ուշադրությունն ավելի շատ սևեռել է արտաքին քաղաքականության վրա` հայտնի պատճառներով, որովհետև մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք: Իսկ երբ նա ներքին քաղաքականությանը չի միջամտում, դա նշանակում է, որ ունի վստահություն:

– Բայց արտաքին քաղաքականությունից նույնպես Հ. Աբրահամյանն է շատ խոսում, հանդիպում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից է խոսում և այլն:

– Բնականաբար, դա ձևաչափ է: Հանդիպեցին ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները, վարչապետները հանդիպեցին Սոչիում, խորհրդարանների ղեկավարները՝ Մոսկվայում: Այս հանդիպումներից հետո արդեն ամփոփիչ հանդիպում կլինի նախագահների մակարդակով: Դա շատ նորմալ գործընթաց է, որն իր բնականոն հունով գնում է: Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ ամռան ընթացքում ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը տեղի կունենա, և բավականին հուզող հարցերին պատասխան կտրվեն:

– Այսինքն` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նո՞ր Ս. Սարգսյանը կխոսի:

– Բնականաբար, երբ որ ամփոփված կլինեն պայմանագրային դրույթները, պարբերաբար տեղեկատվություն կտրվի: Շտապելու կարիք չկա, շտապողականությունը կարող է խանգարել: Մինչև հունվար ժամանակ ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում