ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կարծիքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է համաշխարհային հանրության առաջ իր ուզած լուծումը ստանալու համար, և այդտեղ Լևոն Հայրապետյանի չեզոքացումը դաշտից իրենց ձեռնտու է:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց Շիխանյանից՝ արդյո՞ք մնացած հայ գործարարները Ռուսաստանում մտահոգվելու առիթ ունեն: Մեր հարցադրմանն ի պատասխան Շիրխանյանն ասաց, որ տեղեկություն չունի:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն իրեն վերջին շրջանում որպես ռազմավարական գործընկեր է դրսևորում, Շիրխանյանը պատասխանեց․ «Նման պահելը և ռազմավարական գործընկեր լինելը նույն բանն է, նա մեր դաշնակիցն է, և նույնիսկ զենքի վաճառքն Ադրբեջանին այդ հանգամանքը չի փոխում»:
Հետաքրքվեցինք, թե արդյո՞ք նույն կերպ կպատասխաներ մեր հարցին, եթե Ադրբեջանին զենք վաճառեր Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան․ «78 թվականին ԱՄՆ-ն վաճառեց հսկայական քանակի զենք Եգիպտոսին, որն իր դաշնակցի՝ Իսրայելի թշնամին էր, և ոչ ոք չասաց՝ ինչո՞ւ ես անւմ, Իսրայելը չբողոքեց: Միշտ էլ լինում է, սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, եթե ունես զենք, ապա պետք է վաճառես»:
Միևնույն ժամանակ, Վահան Շիրխանյանն ասաց, որ պետք չէ մատի փաթաթան դարձնել այդ մեկ միլիարդի գործարքը, բայց նրա խոսքերով՝ լավ կլիներ, որ Ռուսաստանն այդ զենքը Ադրբեջանին չվաճառեր:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։