Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

34-ամյա գյումրեցին դաժան ծեծի է ենթարկել հորն ու մորը. ծնողները խիստ պատիժ են խնդրում որդու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Տիգրանյանի գործի դատական քննությունը:

34-ամյա գյումրեցի Արմեն Տիգրանյանը ամուսնացած է, երկու երեխա ունի:

Նա մեղադրվում է իր հորն ու մորը ծեծի ենթարկելու, հոր առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 և 117 հոդվածներով՝ երկուական դրվագներով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 24-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արմեն Տիգրանյանը կենցաղային վեճի ժամանակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել հորը՝ պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Վեճին միջամտել է Արմենի մայրը, բայց որդին մորը նույնպես հարվածներ է հասցրել:

Նույն տրամադրվածությամբ է ծնողների հետ վիճել Արմենը նաև մարտի 31-ին, ժամը 23-ի սահմաններում:

Նա դարձյալ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել ծնողներին՝ հոր առողջությանը նորից պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Տիգրանյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե 2013 թվականի դեկտեմբերին իր կինն ու երեխաները հեռացել են իր տնից:

Ինքը «օրինական կարգով» ցանկացել է նրանց վերադարձնել, բայց դրա համար գումար է անհրաժեշտ եղել:

Ցանկացել է վաճառել իրենց տան հարակից գոմը, բայց ծնողները դեմ են եղել, ինչի պատճառով իրենց միջև հաճախ լեզվակռիվներ են եղել: Բայց ինքը ծնողներին չի ծեծել, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է:

2014 թվականի փետրվարի 24-ին հայրը տաքսիով խմած տուն է եկել: Ինքը նրա վիճակը տեսնելով՝ ցանկացել է տանել ու պառկեցնել անկողնում:

Երբ հայրը հասել է անկողնուն, հանկարծ պատահաբար սայթաքել է ու դեմքը հարվածել մահճակալի մոտ գտնվող փոքրիկ պահարանին: Ահա թե ինչու է նա աչքի շրջանում վնասվածք ստացել:

Հետո նա պառկել է ու քնել: Այդ օրն ինքը ծնողների հետ չի վիճել, նրանց ընդհանրապես չի հարվածել: Թե որտեղից են առաջացել նրանց վնասվածքները՝ ոչ մի տեղեկություն չունի:

2014 թվականի մարտի 31-ին, ժամը 23-ի սահմաններում ինքը տուն է եկել: Մայրը եղել է հյուրասենյակում, հայրը՝ ննջարանում:
Ինքը մորն ասել է, որ ուզում է երեխաներին հետ բերել, դրա համար անհրաժեշտ գումար ձեռք բերելու նպատակով ցանկանում է վաճառել գոմը:

Այդ պահին հայրը, լսելով իրենց խոսակցությունը, դուրս է եկել ննջարանից, հայհոյել իր ընտանիքի հասցեին: Ինքը կատաղել է, հարձակվել հոր վրա: Քաշքշել են իրար: Ինքը բռունցքով հարվածել է հոր կրծքավանդակին: Հայրը հետ-հետ է գնացել, վայր է ընկել ու, վեր կենալով, մոր հետ հեռացել է տնից:

Այդ օրն ինքն ընդամենը մեկ անգամ հարվածել է Մելսիկի՝ հոր կրծքավանդակին: Մորն ընդհանրապես չի խփել: Նրանց վրա առկա վնասվածքներից տեղեկություններ չունի:

Տուժող Մելսիկ Տիգրանյանը հայտնել է, որ որդու վարքագծի պատճառով նրանից հեռացել են կինն ու երեխաները: Որդին մշտապես իրենց՝ ծնողներին է մեղադրել նրանց հեռացման համար, անհիմն վեճեր է սարքել ու ծեծել իրենց:

Որոշ դեպքերում իրենք չեն դիմել ոստիկանություն: Երեք դեպքերում էլ դիմել են: Հետո առաջին դեպքով նորից հաշտվել են, չեն ցանկացել, որ Արմենը պատժվի, բայց մյուս երկու դեպքում արդեն չեն հաշտվել ու ցանկացել են, որ Արմենը քրեական պատասխանատվության ենթարկվի:

Վերջին վիճաբանությունների ժամանակ նույնիսկ Արմենից վախենալով՝ մի քանի անգամ հեռացել են տնից, ապաստանել ծանոթների տանը:

Տուժողն ասել է, թե տվյալ պահին էլ ինքն ու կինը ապրում են ծանոթի տանը:

Ըստ ամբաստանյալի հոր՝ փետրվարի 24-ին ինքը տաքսիով շուկայից եկել է տուն: Բակում հանդիպել է որդուն, նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Որդին վիճաբանելու պատրվակով նախ հարցրել է, թե ինչու է հայրը տաքսիով շրջում: Հետո պահանջել է տուն վերադարձնել կնոջն ու երեխաներին:

Ինքը սկզբում չի արձագանքել: Բայց Արմենը մի քանի անգամ կրկնել է նույն բանը: Ինքը ջղայնացել է, հայհոյել Արմենի ու նրա ընտանիքի հասցեին:

Արմենը կատաղել է ու բռունցքով հարվածել է իր ձախ աչքին, ոտքով էլ խփել է իր ոտքին:

Այդ պահին կինը՝ Տատյանան, տանից բակ է դուրս եկել: Ինքը կնոջ հետ տուն է մտել:

Քիչ անց ննջարան է մտել Արմենը, պառկած տեղում սկսել է ծեծել իրեն ոտքերով ու ձեռքերով:

Կինը ցանկացել է միջամտել: Արմենը նրան էլ է հարվածել, հետո հանդարտվել ու հեռացել է:

Իրենք չեն կարողացել Արմենին դիմադրել, ոչ էլ՝ հարվածել նրան: Իսկ որդու հարվածներից իրենք վնասվածքներ են ստացել:
Մարտի 31-ին, ըստ տուժողի, ինքը կնոջ հետ պառկած է եղել ննջարանում: Հանկարծ ներս է մտել Արմենը, մորից օղի է պահանջել: Մայրն ասել է, թե օղի չի տեսել:

Արմենը հարձակվել է մոր վրա, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել: Ինքը փորձել է անկողնուց վեր կենալ, միջամտել, բայց չի հասցրել: Արմենը մորը թողել ու հարձակվել է իր վրա, բռունցքներով հարվածներ է հասցրել:

Բռունցքի մի հարված է հասցրել իր կրծքին, ինքն ընկել է: Մի կերպ պրծնելով Արմենի ձեռքից՝ իրենք փախել են տնից:

Հայրն ասել է, թե Արմենից պահանջ չունի, բայց չի էլ հաշտվել ու խնդրել է որդուն խիստ պատժել:

Ամբաստանյալի մայր Տատյանան նույն բանն է ասել, ինչ՝ ամուսինը: Նա ևս չի հաշտվել որդու հետ, խնդրել է Արմենին խիստ պատժել:

Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Տիգրանյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված հանցանքների կատարման՝ իր հարազատ ծնողներին ծեծի ու բռնությունների ենթարկելու, վնասվածքներ պատճառելու համար:

Արմեն Տիգրանյանը վերջին հաշվով դատապարտվել է 3 ամիս կալանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում