Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Եթե Դուք հավատում եք` ես Ձեզ չեմ նախանձում. տնտեսագետը՝ նոր կառավարության 100 օրվա մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ ՀՀ նոր կառավարությունն այս 100 օրվա ընթացքում որևէ դրական արդյունք չի գրանցել: Ընդհակառակը, տնտեսագետը շատ բացասական և վտանգավոր միտումներ է տեսնում: Նա նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրը:

Հայկ Գևորգյանը նշեց, որ վարչապետի գործունեության կարևոր ցուցիչներից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ տեղի ունեցածն է, երբ պարզապես տեղի ունեցավ անվանական և ոչ բովանդակության փոփոխություն։ «Վարչապետը նշանակվելու առաջին օրերին հայտարարեց, որ ինքն էլ է դեմ այդ համակարգին, հույսեր ներշնչեց, և գտնվեցին միամիտներ, որ մտածեցին՝ եթե ասում է, կանի։ Անցավ մի քանի շաբաթ, և պարզվեց, թե ինչի մասին է խոսքը՝ ընդամենը անուն փոխեցին, իսկ բովանդակությունը բացարձակ չփոխվեց: Որևէ այլ ոլորտում որևէ այլ փոփոխություն ես չեմ նկատել»,- ֊ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի մյուս մասշտաբային «գործերից է» ստվերային տնտեսության կրճատումը․ «Հուլիսի 1-ից այդ գործընթացը մտավ ուժի մեջ, ՊԵԿ-ը վախենալու թվեր է հրապարակում… Ես այդ թվերը դեռ մեկ-երկու ամիս առաջ կանխատեսել էի, որ կլինեն, և որ կառավարությունը կսկսի պարծենալ այդ թվերով: Ըստ իս՝ մեկ-երկու ամիս անց ՊԵԿ-ն այլևս հրապարակելու կամ պարծենալու բան չի ունենալու: Պետք չէ Նոստրադամուս լինել, որ դա կռահես: Մենք գիտենք ստվերային տնտեսությունը որտեղ է, և ինչու այն գոյություն ունի Հայաստանում: Մեզ մոտ կա երկու բյուջե՝ մեկը պետական, մյուսը՝ ստվերային: Հիմա եթե մենք կրճատում ենք ստվերային տնտեսությունը՝ նշանակում է, որ ստվերային բյուջեն, որ օգտագործում են մեր պաշտոնյաներն իրենց անձնական կարիքների համար, պետք է կրճատվի: Դա որևէ մեկը թույլ տալ չի կարող, դրա համար ինչ-որ ժամանակ հետո ամեն ինչ կընկնի իր տեղը․ ուղղակի հանգիստ ու հանդարտ պետք է սպասել այդ պղպջակի պայթելուն»:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեության բացասական միտումներին՝ տնտեսագետն առանձնացրեց Սամվել Ալեքսանյանի «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տալը, ինչը, ըստ նրա, պարզապես աբսուրդ է․ «Եթե որևէ մեկը հույս ունի, որ այդ գործելակերպով Հայաստանում տնտեսություն կզարգանա՝ ապա շատ միամիտ պիտի լինի»,- նկատեց նա:

Անդրադառնալով Աբրահամյանի խոստացած 4 տոկոս տնտեսական աճին՝ Հ. Գևորգյանն ասաց, որ զարգացած երկրների, օրինակ՝ Գերմանիայի համար, դա շատ մեծ թիվ է, իսկ Հայաստանի դեպքում եթե ոչինչ էլ չանես, ապա 4 տոկոս երաշխավորված ունես․ «Բացի այդ, տնտեսական ցուցանիշ ապահովելը Հայաստանում այնքան հեշտ գործ է. 2012 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունն արձանագրեց 7․2 տոկոս տնտեսական աճ, մի քիչ փորփրեցինք ու տեսանք, որ ուղղակի նկարած թիվ է»:

Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ ճանաչելով իշխանության բոլոր դեմքերին՝ հստակ կարող է ասել՝ նրանց բոլորի համար տնտեսության ազատ մրցակցությունը արժեք չէ, և նրանք դրան ձգտել չեն կարող:

Անդրադառնալով նոր կառավարության նախարարական կազմին՝ Հայկ Գևորգյանն ասաց․ «Բոլորիին շատ լավ ճանաչում ենք։ Ես շեշտը կդնեի, օրինակ, ֆինանսների նախարարի վրա, ամենախոշոր գործարարներից մեկը, ավելին՝ ամենահարուստ գերդաստաններից մեկը հսկում է, որ մյուսները հարկերը ճիշտ վճարեն… Եթե դուք հավատում եք, որ դա հնարավոր է՝ ես ձեզ չեմ նախանձում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում