Կենտրոնական Ֆինլանդիայի Էէնեկոսկի քաղաքում շաբաթ ուղևորատար գնացքը բախվել է Սանտա-Կլաուսի ավտոմեքենային:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմացի մասը, ինչպես նաև գնացքը վնասվել են:
«Այս լոկոմոտիվը ուղղակի անհաջողակ է: Ամռանը, գրեթե նույն վայրում այն դուրս էր եկել ռելսերից»,- պատմել է լոկոմոտիվի սեփականատերը՝ հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները:








































