Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Թյուրիմացություն համակարգը

Երեկ Վերահսկիչ պալատը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի միջև հայտնի միջադեպին: Հիշեցնենք, որ Մելիքյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Իշխան Զաքարյանը կաշառակեր է, և նրա անունից կաշառք են պահանջել Անանիա Շիրակացի համալսարանում ստուգումների ժամանակ, որը պատկանում է Սպարտակ Մելիքյանին: Իշխան Զաքարյանն էլ այդ մեղադրանքը համարելով զրպարտություն` դիմել էր դատարան:

Եվ ահա երեկ Վերահսկիչ պալատը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ Իշխան Զաքարյանն ու Սպարտակ Մելիքյանը մինչև դատական նիստը հանդիպել են ու զրուցել և պարզել են, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, և կնքել են հաշտություն: Միայն թե հասկանալի չէ, թե ի՞նչն է թյուրիմացություն` այն, որ Զաքարյանը կաշառակե՞ր է, թե՞ այն, որ Զաքարյանը կարծում է, թե Սպարտակ Մելիքյանը զրպարտիչ է: Այսինքն` չնայած կնքված հաշտությանը, այդքան էլ պարզ չէ, թե ի վերջո կաշառակե՞ր է Զաքարյանը, թե՞ ոչ: Սրանով իրականում ևս մեկ անգամ բացահայտվում է Հայաստանի իշխանական համակարգի բնույթը, որտեղ հարցերը ոչ թե լուծվում են հրապարակայնորեն, թափանցիկ, այլ կուլիսներում, ինտրիգների և պալատական խարդավանքների միջոցով:

Բանն այն է, որ երբ Սպարտակ Մելիքյանը հանդես եկավ Իշխան Զաքարյանին կաշառակերության մեջ մեղադրող ելույթով, իշխանական ճամբարում մոլեգնում էր ներիշխանական հակասությունների գործընթացը: Հենց դրանով էլ, թերևս, պայմանավորված էր այն, որ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորը սենսացիոն մեղադրանք հնչեցրեց մի պաշտոնյայի հասցեին, որը հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է Սերժ Սարգսյանի հետևողական աջակցությամբ: Այլ կերպ ասած` մեղադրելով Իշխան Զաքարյանին, Սպարտակ Մելիքյանը ըստ էության Սերժ Սարգսյանին էր մեղադրում:

Եվ ըստ երևույթին, ներիշխանական հակասությունների այդ փուլում Մելիքյանին դա միանգամայն հնարավոր է թվացել, ինչը կարծես թե խոսում է այն մասին, որ այդ փուլում երևի թե իշխող մեծամասնության որոշ շրջանակներ Սերժ Սարգսյանին արդեն նախագահ էլ չէին համարում: Սակայն հիմա արդեն, երբ ներիշխանական հակասությունները սանձահարվեցին կոալիցիոն նոր հուշագրով, պարզվում է, որ մեղադրանքները հանվում են, և Սպարտակի «ապստամբությունն» ավարտվում է փոխադարձ հաշտությամբ:

Ահա Հայաստանի իշխանական համակարգի էությունը` ոչ Սահմանադրություն, ոչ օրենք, ընդամենը քաղաքական կոնյունկտուրա, որի շրջանակում կա՛մ առաջանում են հակասություններ, կա՛մ հանգուցալուծվում են հակասությունները` որակվելով իբրև թյուրիմացություններ: Իրականում թյուրիմացությունները դրանք չեն, այլ այդ համակարգն ինքնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում