Այսօր տեղի ունեցավ AREAL գծային արագացուցչի բացումը: Այս արագացուցիչը կառուցվել է 2011-2013թթ.՝ ՔԵՆԴԼ ինստիտուտում, որպես սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի իրագործման առաջին փուլ:
ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո ականատես կլինենք ՔԵՆԴԼ արագացուցչի բացման արարողությանը: Նա նշեց, որ այս արագացուցչի ձեռք բերմանը մեծապես աջակցել են եվրոպացի գործընկերները:
«Սա կլինի սկիզբը այն մեծ աշխատանքի, որ պլանավորել ենք հետագա տարիների ընթացքում»,- ասաց Սամվել Հարությունյանը՚:
AREAL նախագիծն իրագործվել է Գերմանիայի DESY և Շվեյցարիայի PSI արագացուցիչների կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, որոնք տրամադրել են բացառիկ ժամանակակից սարքավորումներ և ցուցաբերել փորձագիտական աջակցություն:
Ավելին՝ տեսանյութում: