Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի մեկուսացումը Վրաստանի շահերից չի բխում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հասարակական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական կազմակերպության համանախագահ, փորձագետ Գեորգի Թարխան-Մուրավին:


 


– Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա: Վրաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը վերջինիս հետ ունի փակ սահմաններ և բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մյուս կողմից` Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Միանշանակ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատմականորեն անընդհատ մրցակցում են Հարավային Կովկասում գերակա դիրք գրավելու համար: Ձեր կարծիքով, ներկայում ռուս-թուրքական հարաբերությունները ինչքանո՞վ կարող են լինել այդ մրցակցությունից դուրս և ի՞նչպես կարող են ազդել մեր տարածաշրջանի վրա:


– Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները այդքան էլ դյուրին չեն: Դրանք համընկնում են մի քանի հարցերում, ինչն էլ չի բացառում մրցակցություն այլ բնագավառներում: Ես նրանց հարաբերությունները ավելի շուտ կանվանեի տակտիկական, ոչ թե դիվանագիտական գործընկերություն` հիմնված պրագմատիզմի և բավականին կարճաժամկետ հետաքրքրությունների վրա: Վախենամ, որ թեև Հայաստանը Ռուսաստանի «ռազմավարական գործընկերն» է, բայց նրա հետաքրքրությունները այստեղ չեն գերակշռում, և դրանք Ռուսաստանի կողմից դիտարկվում են միմիայն սեփական շահերի տեսանկյունից: Միաժամանակ ես չեմ տեսնում մեծ սպառնալիքներ Թուրքիայի կողմից և դեռևս չեմ կանխատեսում:


– Մեր տարածաշրջանում շատ հետաքրքիր դասավորվածություն է` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանն է՛լ ավելի մեծ կողմնորոշում ունի դեպի ՆԱՏՕ: Համոզված կարող ենք ասել, որ Ռուսաստանն իր ներկայությունը տարածաշրջանում պահպանում է Հայաստանի հաշվին: Ձեր գնահատմամբ, արդյո՞ք հավասարակշռությունը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օգտին է և մինչև ե՞րբ կարող է շարունակվել իրերի այս դրությունը:


– Հնարավոր է` ես սխալվում եմ, բայց իմ կարծիքով, Հայաստանը աշխատում է երկու կողմերի հետ էլ: ՆԱՏՕ-ն իրավիճակի վրա ամենևին էլ Թուրքիայի միջոցով չի ազդում: Ռուսաստանը որոշակի ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի և, իհարկե, նաև Վրաստանի վրա` չնայած ձևաչափն է տարբեր: Չեմ կարծում, թե լուրջ է խոսել այն մասին, որ տարածաշրջանում հավասարակշռությունը հօգուտ ՆԱՏՕ-ի է, քանզի այդ կազմակերպությունը յուրահատուկ դեր չունի տարածաշրջանում և նրա ազդեցությունն ավելի փոքր է, քան Եվրամիության ու ԱՄՆ ազդեցությունը:


– Հայ-վրացական հարաբերությունները էապես կախված են վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական հարաբերություններից: Ինչու չէ, Հայաստանի մեկուսացման մեջ իր «մեղքն» ունի նաև Վրաստանը: Երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ակտիվ փուլում էր, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագիծը կանգնեցվեց, և միայն հիմա, երբ հայ-թուրքական գործընթացը սառեցվել է, այդ նախագիծը կրկին օրակարգում է հայտնվել: Ձեր դիտարկմամբ, ինչքանո՞վ է Վրաստանին ձեռնտու Հայաստանի մեկուսացումը և տարածաշրջանային պրոցեսներից դուրս մնալը:


– Ես այդքան էլ համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ: Հայաստանի մեկուսացումը կարող է ձեռնտու լինել միայն առանձին ծրագրերի առումով, բայց ընդհանուր առմամբ դա Վրաստանի շահերից չի բխում:


– Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին շրջանում հայտարարեց, որ Կովկասում վրաց-ադրբեջանական միություն ստեղծելու անհրաժեշտություն կա: Այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց` թե՛ կողմերի, թե՛ տարածաշրջանի մյուս երկրների կողմից, եղան նաև գնահատականներ, որ այդ նախագիծն անիրական է: Պարոն Թարխան-Մուրավի, Ձեր կարծիքով, եթե այդ նախագիծը անիրական էր, ապա ի՞նչ իմաստ ուներ այդ մասին խոսելը և հրապարակային դարձնելը:


– Նախագիծն իրոք անիրական է, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը այն լրջորեն է ընդունել: Սաակաշվիլին տարբեր հետաքրքիր բաներ է ասում, և դրանցից ոչ բոլորն է պետք բառացիորեն ընդունել ու հասկանալ: Իսկ թե ինչո՞ւ է խոսում, ապա դրա համար պետք է իմանանք այդ ամենի ենթատեքստը, խոսողի հոգեբանական տրամադրվածությունն այդ պահին և մի շարք այլ հանգամանքներ…


– Ինչպե՞ս եք գնահատում ՎՈՒԱՄ-ի դերն ու կենսունակությունը ներկայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՎՈՒԱՄ-ը, որը հանդես էր գալիս որպես ԱՊՀ-ին այլընտրանք, հետխորհրդային այն երկրների միավորումն է, որոնք ընտրել են զարգացման դեմոկրատական և եվրոպական արժեհամակարգի ճանապարհը:


– Ես չափազանց կասկածամտորեն եմ վերեբերվում ՎՈՒԱՄ-ի գործունեությանը ներկա պահին: ՎՈՒԱՄ-ն այսօր Արևելյան համագործակցության երկրների միություն է, առանց Հայաստանի և Բելառուսի: Կարծում եմ` Հայաստանի միացումը ՎՈՒԱՄ-ին կարող էր կենդանացնել կազմակերպությունը, բայց առայժմ նման հեռանկար տեսանելի չէ:


– Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի վերջին հանդիպումից հետո տպավորություն ստեղծվեց, թե Սաակաշվիլին Հայաստան էր եկել միայն դպրոցական օլիմպիադա անցկացնելու համար: Պարոն Թարխան-Մուրավի, Ձեր գնահատմամբ, ո՞րն էր այցի հիմնական նպատակը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ քննարկելիք շատ խնդիրներ ունեն, այդ թվում` նաև վերջերս ուշադրության կենտրոնում հայտնված գազատարի խնդիրը:


– Անգամ այն դեպքում, երբ հանդիպումները չեն ունենում տեսանելի արդյունքներ, դրանք կարող են օգտակար լինել և անկասկած` անհրաժեշտ: Խնդիրները Ռուսաստանից և Վրաստանից տեսանելի են տարբեր կերպ, այդ թվում` կախված են նաև նրանից, թե ովքեր են նայողները: Գազատարի ճակատագիրը մտահոգում է նաև վրացի փորձագետներին, բայց դժվար թե այն աստիճանի, որքան հայերին: Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, Հայաստանի կախվածությունը Մոսկվայից և վերջապես Մեծամորի ճակատագիրը չափազանց կարևոր են Վրաստանի համար: Բայց սկզբունքորեն անլուծելի խնդիրներ ես չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում