Այն նստարանին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն է հացադուլի նստած, դրա անմիջապես թիկունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները փորձում են վրան տեղադրել, սակայն ոստիկաններն արգելում են:
Վրանի տեղադրման անհրաժեշտությունը պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում պայմանավորեց այն հանգամանքով, որ առաջիկա օրերին կարող է անհրաժեշտություն առաջանալ, որպեսզի Ր. Հովհաննիսյանը պառկելու հնարավորություն ունենա: Բավականին երկար ու բուռն բանավեճ է ծավալվել ոստիկանության և Լ. Ալավերդյանի միջև:
Ոստիկաններն անգամ արգելում են նստարանին ծածկոց փռել` ասելով, թե ինչ է եղել` նստարանը կա, պառկեք քնեք: Այս պահին բանավեճը դեռ շարունակվում է: