Thursday, 30 03 2023
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ոստիկանները ընտրակաշառք բաժանողին ազատ են արձակել, իսկ այն հայտնաբերողին ձերբակալել

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի վստահված անձ Սարգիս Ցականյանը մեզ հետ զրույցում այսօր պատմեց, որ ընտրությունների օրը Արմավիրում ձերբակալվել է քիք-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյանը։

Վերջինս ականատես է եղել, թե ինչպես է Տիգրան անունով մեկը մարտի 20-ին` Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ոստիկանների աչքի առաջ ընտրակաշառք բաժանում։ Նրան հրավիրել է ընտրական շտաբ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, քանի որ ընտրակաշառք բաժանողի մոտ ցուցակներ են եղել և 5 հատ 10-հազարանոց թղթադրամ, ինչից կարելի է ենթադրել, որ Արմավիրում 1 ձայնը 10 հազար դրամ արժե: Այնինչ դա դիտարկվել է որպես առևանգման փորձ և նրան տարել են ոստիկանական բաժանմունք: Ներկա պահին նա գտնվում է ոստիկանությունում:

Իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջամտությամբ ընտրակաշառք բաժանողը բաց է թողնվել:

Անուշավան Ալեքսանյանի ձերբակալության և Արմավիրի քաղաքապետի կեղծված ընտրությունների դեմ բողոքող երիտասարդները մարտի 21-ին փակել էին Արմավիր-Երևան մայրուղին։ Նրանց մոտեցել և ցրվելու կոչ է արել արտգործնախարարության նախկին աշխատակից, արցախյան պատերազմի հերոս Դմիտրի Մարտիրոսյանը։

Երբ ցուցարարները սկսվել են ցրվել, մոտեցել է Ոստիկանության Արմավիր քաղաքի վարչության պետը, այնուհետև քաշքշուք է սկսվել Դմիտրի Մարտիրոսյանի հետ, և պետը, օգտվելով իր ծառայողական դիրքից, դաժան ծեծի է ենթարկել նրան։ Այժմ Դմիտրին գտնվում է կալանքի տակ։

Միջադեպի ընթացքում ձերբակալվել է մոտավորապես 5 անմեղ քաղաքացի, որոնք երեկ երեկոյան հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Սակայն Անուշավանին դեռ ազատ չեն ազատել:

«Ոստիկանները, ըստ իս, հստակ հրահանգ ունեին մի քանիսին ձերբակալելու, քանի որ մարդիկ արդեն գնում էին, իսկ ոստիկանները հակված էին կռիվ հրահրելու: Մարդը փախչում է, չի դիմադրում, բայց ոստիկանը մահակով հարվածում է: Սկսած ամենաբարձր պաշտոնյայից` մեկ մարդու մի քանի հոգով հարվածում էին: Իսկ մարդիկ ընդամենը դեմքն էին փակել, որ շատ չվնասվի»,- նկարագրեց Սարգիս Ցականյանը:

Հիշեցնենք, որ ներկա պահին հստակեցվում է , թե Արմավիրում բողոքի գործողություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ:

Նշենք նաև, որ այս պահին ընթանում է վերահաշվարկ, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ չափի ընտրախախտումներ են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում