Չինաստանում շահագործման են հանձնել աշխարհում առաջին արագընթաց երկաթուղային ճանապարհը, որն ընթանալու է շատ ցածր ջերմաստիճան ունեցող տարածքներով, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:
Ճանապարհը ձգվում է ավելի քան 900 կմ: Այն անցնում է 3 նահանգով և կապում է Հարբին և Դալյան քաղաքները:
Նախկինում առավելագույն արագությունը, որով կարող էին ընթանալ գնացքները Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում, չի գերազանցել 200 կմ/ժամը: Հիմա նույնիսկ 40 աստիճան ցրտի դեպքում գնացքները կարող են շարժվել 350 կմ/ժ արագությամբ: Սա առաջին քայլն է չինական կառավարության մեծ պլաններում: 2015-ի վերջին իշխանությունները մտադիր են շահագործման հանձնել արագընթաց գնացքների 4 ճյուղեր: Դրանցից երկուսն անցնելու են արևելքից արևմուտք, իսկ երկուսը` հյուսիսից հարավ` ամբողջ երկրով: