Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ազատության հրապարակ մտնելն ավելի մեծ արժեք էր, քան Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը


– Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը թե՛ իր թվաքանակով, թե՛ ընթացքով աննախադեպ էր, եւ բնական է, որ դրան հաջորդող քննարկումներն էլ տարաբնույթ էին: Պարոն Բադալյան, այսօր շատ է խոսվում այն մասին, որ իշխանությունները` ի դեմս ոստիկանների մարտի 17-ին չափազանց բարեհամբույր էին ցուցարարների հանդեպ միայն այն պատճառով, որ այդ պահին Երեւանում էին գտնվում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը: Դուք նման կապ տեսնո՞ւմ եք, եւ ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը, որ երեք տարի անց իշխանություններն ընդդիմությանը թույլ տվեցին մտնել Ազատության հրապարակ:


– Չեմ կարծում, որ ընդդիմությանը թույլ տվեցին մտնել Ազատության հրապարակ միայն նրա համար, որ Պրեսկոտը եւ Ֆիշերը Երեւանում էին, քանզի եղել են դեպքեր, որ նման` Պրեսկոտի կարգի քաղաքական գործիչներ եղել են Հայաստանում, սակայն իշխանությունը փակ է պահել Ազատության հրապարակը ընդդիմության համար: Կարծում եմ, որ Պրեսկոտն այն կալիբրի գործիչը չէ, որից իշխանությունները կարող էին վախենալ եւ նման զիջումների գնալ: Ինչ վերաբերում է ոստիկանների սիրալիրությանը, ապա նրանք երբեք էլ սիրալիր չեն եղել, այլ պարզապես հրաման կատարողներ են եւ ինչ հրաման որ այդ պահին ստանում են, այն էլ կատարում են: Կարծում եմ` մարտի 17-ին նման արդյունքի համար աշխատեցին մի շարք գործոններ` ժողովրդի մեծաքանակ եւ համախմբված լինելը, ընդդիմության երեք տարվա պայքարը եւ ճնշումները իշխանության վրա, ինչպես նաեւ արտաքին ճնշումները, որ հստակ արտահայտվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի քաղաքացիական հասարակության մասին հայտնի մեսիջով: Հենց այս գործոնները ուղղակի ստիպեցին իշխանություններին, որպեսզի նրանք մահակներով չհարվածեին ցուցարարներին, եւ եթե այդ գործոնները չլինեին, չեմ կարծում, որ իշխանություններն այդպես հանգիստ կզիջեին Ազատության հրապարակը: Եթե չլինեին այդ ճնշումները, ապա դժվար թե այն ոստիկանները, որոնք մեկ շաբաթ առաջ պատգամավորների էին ծեծում, սիրալիր լինեին ՀԱԿ-ի նկատմամբ: Իմ գնահատմամբ, ՀԱԿ-ը այս երեք տարիների ընթացքում շատ ճիշտ աշխատեց թե՛ ներքին բնագավառում, թե՛ արտաքին ուժերի հետ, ինչն էլ բերեց Ազատության հրապարակի բացմանը, եւ ՀԱԿ-ը կատարեց իր խոստումը, քանզի երեք տարի իրենք նշում էին, որ երբ պահը գա, իրենք կմտնեն Ազատության հրապարակ. մարտի 17-ին այդ պահը եկել էր:


– Կա կարծիք, որ երեք տարի հետո վերանվաճելով Ազատության հրապարակը` ընդդիմությունը պիտի մնար հրապարակում եւ ժողովրդին տուն ուղարկելը շատ սխալ քայլ էր: Ձեր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը ճի՞շտ էր, եւ արդյո՞ք ժողովուրդը մարտի 17-ին տուն գնալով հիասթափվել է ընդդիմությունից: Ձեր գնահատմամբ, ապրիլի 8-ի հարահավաքի մասնակիցների թիվը կախված լինելո՞ւ է մարտի 17-ին տեղի ունեցածից:


– Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ եթե ժողովուրդը հիասթափվեր, ապա կհիասթափվեր 2008թ. հունիսի հանրահավաքից հետո, երբ Մարտի 1-ից հետո ընդդիմությունը հանրահավաք արեց եւ կոչ չարեց գրոհել Բաղրամյան 26-ը: Եթե երեք տարի ժողովուրդը շարունակել է իր պայքարը, ապա նա չի հիասթափվել եւ այս անգամ էլ չի հիասթափվի: Իհարկե, մեր ժողովրդի մեջ կան շատ զգացմունքային պահեր, բայց քաղաքականությունը զգացմունք չի սիրում, հատկապես զգացմունքով չպիտի առաջնորդվի ՀԱԿ-ի ղեկավարությունը, որովհետեւ Օպերայի հրապարակում մնալը արդյունք չէր տալու: Քաղաքականության մեջ պետք է վերլուծես քայլերդ եւ հաշվարկես, թե յուրաքանչյուր քայլը քեզ ինչ է տալու: ՀԱԿ-ի այդ օրվա խնդիրը Ազատության հրապարակում հանրահավաք անելն էր, եւ նա այդ նպատակին հասավ, դրանից հետո պետք չէր առաջնորդվել զգացմունքներով: Հաջորդ հանրահավաքի մասնակիցների թիվը, կարծում եմ, կապված չի լինի Ազատության հրապարակում մնալով կամ չմնալով, եթե ժողովուրդը տեսնի, որ ՀԱԿ-ը շարունակում է պաշտպանել իր շահերը, ապա կգնա նրա հանրահավաքին եւ անգամ էմոցիոնալ մտածող մարդիկ այժմ հասկացել են, որ Ազատության հրապարակում վրաններ խփել եւ մնալը այս պահին արդյունավետ չէ: Երբ գա ժամանակը 24-ժամյա հանրահավաքներ անցկացնելու, ՀԱԿ-ը դա կանի:


– ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ իրենք քինգբոքսինգի չեն դուրս եկել, այլ շախմատային խաղ են սկսել: Ձեր կարծիքով, ՀԱԿ-ի սկսած շախմատային խաղը հաջողություն ունենալո՞ւ է:


– Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, որոնք ղեկավարում են ընդդիմությունը եւ 100 հազարավոր մարդկանց համար պատասխանատվություն են կրում, նրանք առաջնորդվում են սառը հաշվարկներով: Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ ասեց, որ իրենց պայքարը ոչ թե քինգբոքսինգ է, այլ շախմատ, քանզի մեզանում այսօր կան շատ բարդ հանգամանքներ` ներքին սոցիալական ծանր վիճակ, ներիշխանական խմբավորումներ նույն կոալիցիայի ներսում, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի բավականին ուժեղ ազդեցության տակ, ավելացրել է իր ազդեցությունը նաեւ ԱՄՆ-ն, Եվրոպան է փորձում այդ ուղղությամբ քայլեր անել, առկա է ղարաբաղյան, հայ-թուրքական հարցը, կա թուրք-ռուսական համագործակցությունը, եւ այս գործոնների եւ խաղացողների առկայության պայմաններում պետք չէ առաջնորդվել էմոցիաներով, քանզի մյուս խաղացողները հաստատ էմոցիաներով չեն առաջնորդվելու, եւ ընդդիմությունը պարտվելու է: Այդ իսկ պատճառով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը շատ ճիշտ է, եւ նա այժմ առաջնորդվում է սառը հաշվարկներով: Եվ ինչքան էլ ժողովուրդը կտրուկ քայլերի է կողմնակից, պետք է հավատա Տեր-Պետրոսյանին. դա էր վկայում նաեւ նրա խոսքը, որ այս պահին պետք չեն «հիմա», «այսօր» կոչերը:


– Պարոն Բադալյան, մարտի 17-ի հանրահավաքից հետո շատ է խոսվում նաեւ այն մասին, թե արդյոք ճի՞շտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ չմոտեցավ հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին: Դուք ինչպե՞ս կգնահատեք այս հանգամանքը:


– Իսկ ինչո՞ւ պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտենար Րաֆֆի Հովհաննիսյանին: Որպես քաղաքական գործոն` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շատ ավելի ցածր էր, քան Ազատության հրապարակ մտնելը: Ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող Օպերայի հրապարակը բացելը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը տարբեր արժեքներ են, դրանք տարբեր գին ունեն եւ համեմատելի չեն: Երեք տարվա պայքարը մի բան է, եւ մեկ այլ բան է գոյություն չունեցող ղեկավարի հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանին մոտենում են ՀԱԿ-ի ակտիվիստները, ՀԱԿ-ի մեջ մտնող տարբեր կուսակցությունների ղեկավարները, սակայն մարտի 17-ի հանրահավաքի բարձրակետը Ազատության հրապարակ մտնելն էր եւ այնտեղ հանրահավաք անելը: Ի վերջո, Ազատության հրապարակը վերանվաճել է ՀԱԿ-ը եւ ժողովուրդը եւ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, ավելին` մարտի 17-ին ժողովուրդը չէր գնացել Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու:


– Պարոն Բադալյան, որպես քաղտեխնոլոգ, ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու քայլը: Ձեր գնահատմամբ, հանուն ինչի՞ է այդ հացադուլը:


– Ճիշտն ասած` ես այդպես էլ չկարողացա հասկանալ այդ հացադուլի տրամաբանությունը, քանի որ ինձ համար «Ժառանգությունը»` որպես կուսակցություն, փաստացի գոյություն չունի, բացառությամբ պատգամավորական խմբակցության: Հացադուլը քաղաքական ակցիա է, քաղաքական տեխնոլոգիա, որը կատարվում է որոշակի պահի որոշակի խնդիրներ բարձրացնելու համար: Երբ աշխարհահռչակ քաղաքական գործիչը, ինչպես օրինակ Նելսոն Մանդելան, հացադուլ է հայտարարում, ապա դա գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, եւ այդ հացադուլը հնչեղություն է ստանում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ կարգի քաղաքական գործիչ չէ: Ավելին` նրա պարագայում ավելի ճիշտ կլիներ դիմել մեկ այլ քաղաքական տեխնոլոգիայի, երբ կուսակցությունը զանգվածային հացադուլ է հայտարարում կոնկրետ ինչ-որ հարց լուծելու համար: Ճիշտն ասած` ես չեմ հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր առջեւ ինչ խնդիր է դրել: Եթե նա հակասահմանադրական է համարում կոալիցիոն համաձայնագիրը, ապա դա ամենեւին էլ այդպես չէ, եթե նրա նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ապա դա եւս անիմաստ է, եթե ԱԺ-ն ինչ-որ կարեւոր որոշում պիտի ընդունի եւ դրա դեմ է կատարվում հացադուլը, դա եւս անտրամաբանական է: Իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ունի զուտ PR նպատակ` գտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, որպեսզի լրատվամիջոցներն իրեն ուշադրություն դարձնեն, եւ նրա անունը նորից պտտվի լրատվամիջոցներում, քանի որ նա երկար ժամանակ չի երեւացել քաղաքական դաշտում: Չեմ կարծում որ ՀԱԿ-ը պետք է իր պայքարը շեղեր եւ մոտենար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով լուծում է զուտ իր անձնական PR-ի հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում