ԱՄՆ-ի Արևելյան համալսարանի նախկին ուսանողը համալսարանին ուղարկել է մի քանի տուփ զուգարանի թուղթ: Ինչպես հաղորդում է Lenta-ն, համալսարանը ստացել է հինգ տուփ զուգարանի թուղթ, թաց անձեռոցիկներ և Սուրբծննդյան բացիկ:
Բացիկում նախկին ուսանողը գրել է, որ ուղարկում է հետևյալ նվերը. քանի որ ուսանողական տարիներին համալսարանից գողացել է զուգարանի թղթեր և մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներ: Դառնալով հավատացյալ` նա որոշել է ներողություն խնդրել իր մեղքերի համար, այդ թվում նաև` շատ տարիներ առաջ գործած մեղքերի:
Բացառված չէ, որ թղթեր ուղարկողն այս կերպ ցանկացել է կատակել: Սակայն համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ «ներում են» նախկին ուսանողին:











































