Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Տականք, վիժվածք»․ ՀՀԿ-ական վաշխառու պատգամավորը ներկայացավ դատարան

ՀՀԿ-ական պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն այսօր վերջապես ներկայացավ դատարան: Նա, հիշեցնենք, անցնում է իր բիզնես գործընկերոջ՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առևանգելու և ծեծելու, և վերջինիս դեմ հարուցված երկրորդ գործով, որտեղ մեղադրյալի աթոռին հայտնվել է Արտակ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանն ու Արտակ Ղուկասյանը համատեղ բիզնես են ունեցել՝ տարադրամի փոխանակման կետեր և գրավատներ: Պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ գործի համար հիմնական ներդրում պետք է աներ Վահրամ Մկրտչյանը, իսկ Արտակը պետք է աշխատեցներ կետերը: Հետագայում ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել, որոնք հանգեցրել էին հենց այս կոնֆլիկտին: Վահրամ Մկրտչյանն իր սանիկի՝ պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանի, վերջինիս եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի հետ անցած տարվա մայիս ամսին առևանգել էր Արտակ Ղուկասյանին, տարել Եղվարդ, ծեծի ենթարկել, ապա մի քանի օրվա մեջ նրանից խլել ողջ ունեցվածքը՝ նրա կնոջ ու ծնողների ոսկեղենը, ապա բիզնեսները, տարածքները, տան գույքը և այլ ունեցվածքը:

Այսօր դատարանում Վահրամ Մկրտչյանը առևանգմանն ու ծեծին չանդրադարձավ: Նա պատմեց, որ համատեղ բիզնես սկսելուց հետո, ինչպես պայմանավորվել էին, ինքը ներդրել է 80 միլիոն դրամ 2 գրավատուն և տարադրամի փոխանակման 6 կետեր աշխատեցնելու համար: Ապա սիստեմատիկ ստացել է իր եկամուտը, երբեմն էլ անցել և ստուգումներ է իրականացրել: Բայց մի պահից, երբ Արտակը սկսել է 70 հազար դոլարանոց մեքենա քշել, իր մոտ կասկածներ են առաջացել, որ Արտակն իրեն խաբում է: «Ես չհասկացա, թե ինչու ես, որ հիմնական սեփականատերն եմ, պետք է 10 հազար դոլարանոց մեքենա քշեի, իսկ Արտակը՝ 70: Դրանից հետո մոտս կասկածներ առաջացան, և ես սկսեցի ստուգել»,- իր ցուցմունքի ժամանակ ասաց պատգամավորը: Ապա նա մանրամասն պատմեց, թե ինչպես են իր մոտ այլ կասկածներ առաջացել, ինչպես է պարզել, որ գրավատների պահոցներում չկան իր ներդրած գումարները, ոսկեղենը, ինչպես է Արտակը խուսափել իր զանգերից և այլն: Կամ ինչպես է պարզել, որ Արտակը տարադրամի փոխանակման կետերից մեկը վաճառել է այլ անձի, երբ ինքը ոչ ոքի երբեք չի լիազորել իր փոխարեն որևէ փաստաթղթի տակ ստորագրել:

Վահրամ Մկրտչյանը պատմեց նաև Արտակին Եղվարդ տանելու մասին, բայց բոլորովին այլ գույներով: Նրա խոսքով, իրենք գնացել են Եղվարդ, քանի որ այնտեղ մարդիկ կային, ում Արտակը փող էր պարտք: Գնացել են, նստել են սեղանի շուրջ, զրուցել ու հաշվարկներ են արել, որից հետո ինքը Վաչե Սարգսյանի հետ, առանց Արտակի, որոշել է գալ Արտակենց տուն: Երեկոյան ուշ եկել են, նրանց դիմավորել է Արտակի հայրը, ապա երբ խոսել են պարտքերից, Արտակի հայրը, ապա մայրը բերել են իրենց ոսկիները և ինքնակամ տվել են Վահրամին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արտակը պարտք է եղել իրեն:

Այս ցուցմունքը, սակայն, զայրացրեց Արտակի հարազատներին: Դատական նիստից հետո վեճ սկսվեց նրանց և Վահրամ Մկրտչյանի միջև: Արտակի կինը՝ Գոհարը, պնդեց, որ Վահրամն ու իր շքախումբը գիշերով իրենց տուն են եկել և ոսկիները տարել են ստիպողաբար՝ սպառնալով, որ եթե չտան, ամուսնուն այլևս չեն տեսնի: «Էդ որ հիմարը իր ոսկին ինքնակամ կտար ուրիշին: Առանց վախեցնելու, ով իր ոսկին կտար Վահրամին: Ինքն ասաց՝ եթե ոսկին չտաս, ամուսինդ չի գա տուն այլևս: Իսկ իինձ համար իմ ամուսնու կյանքն ավելի թանկ էր, քան էդ երկու կտոր ոսկին, որը ես շպրտեցի նրա երեսին»,- ասաց Գոհարը:

Վահրամ Մկրտչյանի հարցաքննությունն այսօր կիսատ մնաց, թեև դատավորն այն ավարտված համարեց: Դատավորը ցանկանում էր, չնայած աշխատանքային օրվա ավարտին, շարունակել պատգամավորի հարցաքննությունը, իսկ տուժող կողմի պաշտպանը հրաժարվեց հարցեր տալուց՝ համարելով, որ աշխատանքային օրն ավարտվել է: Դատավորը հարցաքննությունն ավարտված համարեց և հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 31-ին:

Վահրամ Մկրտչյանը դատարանից հեռացավ շատ արագ իրեն ուղեկցող մի քանի անձանց հետ, որոնցից մեկն անընդհատ փորձում էր պաշտպանել պատգամավորին՝ հայտարարելով, որ շուտով ամեն ինչ կպարզվի, ու «փողերը մի տեղից դուրս կգան»: Ի դեպ, դատարանում նրա ցուցմունքի ժամանակ պարբերաբար խոսք էր գնում բավական մեծ գումարների մասին, բիզնեսների, տների, առանձնատների մասին, որոնք պատկանում էին պատգամավորին, սակայն դատավորը հանեց տուժող կողմի պաշտպանի հարցը, թե որտեղի՞ց նրան այդ եկամուտները:

Նշենք, որ Արտակի հարազատների խոսքերով՝ և՛ Վահրամ Մկրտչյանը, և՛ նրա սանիկները, ովքեր ՊԵԿ-ի աշխատողներն են, բոլորն էլ տոկոսով փող տվող են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում