Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Չարբախի Շիրակի հանրակացարանում ջուրը միայն լուսնոտների համար է

Չարբախի Շիրակի 2ա/2 հանրակացարանում մոտ 100 ընտանիքներ 3 ամսից ավելի է սպասում են, որ «ջուր գա», բայց՝ չկա. «Առաջին լրատվական»-ին վստահեցրին տեղի բնակիչները։ «Միայն գիշերը 2-ի, 3-ի կողմերն է գալիս, այն էլ թույլ, ջուրը դույլերով կրում ենք դիմացի շենքերից, իսկ գիշերն անգամ լողանալ չենք կարողանում,- բարկացած ասացին մարդիկ,- հո լուսնոտ չենք, որ գիշերն են տալիս, խայտառակություն է»:

Տեղի բնակիչներից ազատամարտիկ Գագիկ Զաքարյանը մոտ մեկուկես ամիս առաջ բնակիչների 50 ստորագրություններով դիմել է «ԵրևանՋուր», որտեղից պատասխան է ստացվել, թե ամեն ինչ կարգավորված. «Ասված էր՝ ջրմուղի մագիստրալի գործերը արված են, բայց մինչև հիմա ջուր չունենք։ Գիշերը 3-ին են ամբողջ շենքում հերթապահում՝ ջրին սպասելով»: Հիմա բնակիչները դիմում են հասցեագրել քաղաքապետրանին, սպասում են պատասխանին: Բնակիչների պնդմամբ՝ շենքում ջուր չունենալու պատճառն այն է, որ «Ապավեն» ընկերությանը և հարկից մեկ այլ գործարանի շենքը սպասարկող խողովակից ջուր են հատկացրել։ «Չգիտեմ՝ ինչ են մտածել, ոնց են մտածել, բայց ճիշտ չեն մտածել»,- ասաց Գագիկ Զաքարյանը:

Շենքում բարկացած էին հատկապես կին բնակիչները։ «Լվացք չենք կարողանում անել, պետքարանի ջուրն էլ ենք կրում, եթե պաշտոնյաների կանայք այս վիճակում լինեին՝ մեկ օրում խնդիրը լուծում կստանար։ Գիտե՞ք՝ ինչ ենք ուզում. թող մի շաբաթ իրենց տիկնայք այս վիճակում հայտնվեն»,- ասացին նրանք՝ հավելելով, որ եթե հանգամանքների բերումով «հանրակացարանում են ապրում, չի նշանակում՝ էշ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում