Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Թելադրողը դառնում է Ռուսաստանի հայկական սփյուռքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Գայանե Շագոյանը։

 -Տիկին Շագոյան, վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկն արձանների՝ Միկոյան, Կալաշնիկով, Բաբաջանյան, տենդն է, հատկապես խորհրդային շրջանի պաշտոնյաններին ենք ժամանակ առ ժամանակ հիշում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

 Սա վտանգ է ոչ միայն իր միտումներով, որ անընդհատ փորձում ենք հերոսացնել խորհրդային ժամանակաշրջանը՝ ի դեմս նրա կարկառուն դեմքերի, ինձ համար սա այն նշաններից է, որը խոսում է մեր վերնախավի նախասիրությունների և մշակույթի մասին: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսություն է հայտարարվում, անկախ նրանից, թե ինչ դեմքերի և ազգայնականության ինչպիսի շեղումներ են կատարվում, իրականում գործ ունենք բյուրոկրատիայի կամ նոմենկլատուրայի այնպիսի մի տեսակի հետ, որը, բացի Խորհդրային միության կառավարող համակարգից և այդ համակարգի համատեքստում գործող օրենքներից և նույնիսկ դեմքերից, իրականում որևէ արժեք չի կրում:

Եվ այս ընթացքը կարծես շատ համահունչ է քաղաքական այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Մաքսային միություն մտնելուն, Ռուսաստանի դերն այս տարածաշրջանում ակտիվացնելուն ընդառաջ: Եվ նույնիսկ անկախ նրանից, թե այս գործընթացները միմյանց հետ խորքային կապ ունեն, պատվեր կա, թե ոչ՝ դրանց համընկնումները և դրանց շուրջ ծավալվող քննարկումները խոսում են այն մասին, որ նախևառաջ այդ ընկալումներում այդ համըկնումները տեսնում են, և դրանց մեջ քչերն են պատահականությունը որպես գործող երևույթ մեկնաբանում: Այսինքն՝ համարում են, որ դա պատահական չէ, և սա նաև ցուցիչ է, որ մենք այսօր, ըստ էության, անկախ ձևաչափից, գոնե մեր վերնախավի մակարդակով փորձ ենք անում վերադառնալ խորհրդային կայսություն՝ իր բոլոր մեծ և փոքր խնդիրներով հանդերձ:

-Այսինքն՝ մենք աշխարհի զարգացման միտումների՞ց ենք հետ ընկնում անընդհատ Ռուսաստանի մոտ փոքր եղբոր կարգավիճակում մնալով:

 -Այս կերպարների ընտրությունը և այն ձևաչափերը, որով որոշում է կայացվում, թե ինչ արձան դնել, այս ամբողջը խոսում է շատ ավելի ծանր կառավարման համակարգի մասին: Այսինքն՝ այստեղ ոչ միայն գաղութատիրական, «փոքր եղբոր» խնդիրն է, այլ նաև ավտորիտար համակարգի արժեքների և ձևաչափի խնդիրն է:

Ինչ նկատ ունեմ. նախ՝ անկախ նրանից՝ ում արձանն ենք դնում, գործընթացը, որով դա արվում է, զուրկ է լիբերալ կամ դեմոկրատական հասարակություններին բնորոշ գործընթացներից: Եթե նույնիսկ ընդունենք, որ կերպարները ճիշտ են ընտրված, չկա որևէ գեղարվեստական խորհրդի որոշում այս հարցերի շուրջ, չկա մրցույթ, չկան նախապես կազմակերպված քննարկումներ և որոշումներ, ինչու և ինչպես է որոշվում կայացվում, հասարակությունը տեղյակ է դառնում միայն որոշումը կայացնելուց հետո: Սա մեկ խնդիր, որը, վստահաբար կարող եմ ասել, դուրս է այն արժեքներից, որոնք հայտարարված են մեր սահմանադրության մեջ:

Երկրորդ խնդիրը՝ ընտրված դեմքերը և այն ճանապարհը, որով այդ դեմքերը հայտնվում են կամ կա վտանգ, որ դրանք կհայտնվեն Երևանի փողոցներում: Գոնե Միկոյանի և Կալաշնիկովի դեպքում գիտենք, որ նախաձեռնությունը գալիս է ռուսաստանյան հայ համայնքից, և դա եզակի դեպք չէ և նոր չէ, որ ստեղծվել է: Ի դեպ, մենք նույն խնդիրը ունեինք, երբ Գյումրիում էր դրվում երկրաշարժի զոհերը հավերժացնող հուշարձանը, որը կատարել է Ֆրիդ Սողոյանը, ևս Ռուսաստան տեղափոխված հայ քանդակագործ, և երբ նայեք այդ արձանների ոճը, լեզուն, կատարման ձևերը, ապա կտեսնեք, որ դրանք իրականում շատ խորհրդային են իրենց ձևաչափով և տեսքով, սոցռեալիզմի կամ փառաբանող մահարձանների շարքին ավելի համապատասխող արձաններ են, որոնք կրում են այսօր իրենց մեջ ռուսաստանյան մեյնսթրիմ հանդիսացող, ոչ բարձրարվեստ միտումներ իրենց մեջ պարունակող ճաշակի դրսևորումներից են: Դրանք ներթափանցում են Երևան:

Մրցում է գնում, և սա արգասիք է այն բանի, որ սփյուռքի հարուստ ներկապնակից, ըստ էության, ամենաազդեցիկը բոլոր առումներով դառնում է ռուսական սփյուռքը: Եվ ի տարբերություն ֆրանսահայերի կամ ամերիկահայերի, որոնք մեզ համար նույնիսկ քաղաքական առումով բավական մեծ ուժ են տեղական ինքնակառավարման մարմինների վրա ազդելու առումով, որովհետև նրանց համար սա կազմակերպված ձայների միավոր է այս կամ այն հարցի հետ կապված որոշում կայացնելիս: Ռուսաստանում, ինչպես և Թուրքիայում, մեր համայնքը դառնում է մի տեսակ պատանդ, որը փրկելու համար մենք իրավունք չունենք որևէ քայլ անել, որը չի համընկնի այդ երկրների իշխանությունների նախասիրությունների հետ:

-Այսինքն՝ Սփյուռքում դոմինանտ է դառնում ռուսակա՞ն սփյուռքը, որտեղ օլիգարխներ ունենք:

 -Բացի դրանից, որ գործարարներ ունենք, որոնք ունեն բավական մեծ ներդրում Հայաստանում, ռուսական սփյուռքի առանձնահատուկ դերն այն է, որ ռուսական կառավարման համակարգն է այնպիսին, որ նրա բնակչության առնվազն 2 միլիոնի ձայնը իր համար էական չէ, որովհետև այս դեպքում ինքը առաջնորդվում է ոչ թե նրանով, թե ինչ պատվեր կգար այդ երկու միլիոնից։ Պուտինը ժամանակ առ ժամանակ վախեցնում է, որ մենք երկու միլիոն հայ ունենք, որ որևէ որոշում կայացնելիս նրանց մասին մտածեք, մի բան, որ անկախ մեր հարաբերություններից Ֆրանսիայի , ԱՄՆ-ի, որևէ այլ երկրի հետ, նման շանտաժ չի եղել, բացի Թուրքիայից, այն դեպքում, որ շանտաժի օբյեկտ դառնում են ոչ լեգալ հայերը: Նույնիսկ Գերմանիայի և Ֆրանսիայի դեպքում, երբ ունենք իրական դեպորտներ ոչ լեգալ լինելու պատճառով, նույնիսկ այնտեղից նման շանտաժ մենք չենք լսում:

Եվ սա նաև խոսում է տարբեր արժեհամակարգերի մասին, որոնք կամ ուղիղ, ինչպես, օրինակ, Կալաշնիկովի դեպքում, քանի որ ռուսական բազան է տեղադրված, որոշվում է, որ ոչ միայն այն պետք է պաշտպանի Հայաստանի սահմանը, այլև ռուսական բազայի ղեկավարությունը որոշել է, որ նա նաև պետք է իր մշակութային ներկայությունը ապահովի՝ զենք արտադրողի արձանը հավերժացնելով, առանց հաշվի առնելու՝ այս հասարակությունը արդյոք որևէ միլիտարիազացիայի փառաբանմանը պատրա՞ստ է, ցանկություն ունի՞, համաձայնությունը տալի՞ս է, թե՞ ոչ: Այսինքն՝ գաղութատիրական դիրքերից ելնելով, ինչը վերջին շրջանում շատ նկատելի է ռուս-հայկական հարաբերությունների տարբեր ձևաչափերում, մենք տեսնում ենք այդ պարտադրանքը: Ամբողջը ծավալվում է արձանի շուրջ քննարկումներում, բայց իրականում շատ ավելի խոր գործընթացների մասին է խոսում:

-Այսինքն՝ ռուսական սփյուռքը այսօր կարո՞ղ է լուրջ ազդեցություն ունենալ մեր իշխանությունների յուրաքանչյուր որոշման վրա:

 -Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ, եթե մենք սա ձևակերպեինք՝ Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքի վերնախավի բերանով Ռուսաստանը թելադրում է Հայաստանին իր ցանկությունները: Ռուսաստանում ապրում է մոտ երկու միլիոն հայ, նրանից շատ քչերն են որ ներկայանում են իբրև հայկական համայնքի ձայնը բարձրացնող մենաշնորհը իրենց վերագրող դեմքեր: Արա Աբրահամյանն անընդհատ խոսում է հայկական համայնքի անունից, մեծամասամբ նաև իր անունից, բայց նա որոշել է, որ ինքը ներկայացնում է համայնքը, բայց թե ինչ ցանցերով է այդ կապը ապահովում՝ դեռ հասկանալի չէ:

Սովորաբար մեր համայնքներում շատ մեծ դերակատարություն են ունեցել եկեղեցին, մշակութային օջախները: Ռուսաստանյան համայնքը, լինելով շատ մեծ տարածքում ծավալվող համայնք, միաձայն խոսող համայնքի տեսք է ստանում, որը, իմ կարծիքով, հերթական կեղծարարություններից է: Շատ երկրների համայնքներում ընդունված է՝ որոշ մարդիկ ուզուրպացնում են համայնքի ձայնը և ազգային փոքրամասնություն են աշխատում, որպեսզի լեգիտիմացնեն իշխանությունների՝ այս կամ այն համայքի անունից արվող հայտարարությունը: Այստեղ տեսնում ենք նման մի բան, և այն էլիտան, որի անունից շատ հաճախ քննարկումներ առաջացնող առաջարկներ են արվում, Մոսկվայում բնակվող այնտեղի մտավորական հայերի փոքրաթիվ խումբ է, որոնք չեն ներկայացնում ռուսաստանյան հայ համայնքը: Հայաստանում շատերն են այդ համայնքի հաշվին ապրում, եթե այդ համայնքի տակ հասկանանք Ռուսաստան տեղափոխված մեր հայրենակիցներին, ովքեր ընտանքներ են պահում, այլ ոչ թե քաղաքականություն են թելադրում, էլ չեմ ասում մշակութային քաղաքականություն՝ քաղաքը զարդարելու առումով:

 -Հասարակությունը բուռն արձագանքեց Միկոյանի արձանի տեղադրման որոշմանը: Եվ եթե հանրության պահանջը չկատարվի, և արձանը տեղադրելուց հետո վնասեն՝ որքանո՞վ սա արդարացված վանդալիզմ կլինի:

 -Ես այս գործընթացը շատ եմ ողջունում քննարկումների առումով: Վերջապես սա մեզ համար առիթ հանդիսացավ վերաիմաստավորելու ոչ միայն խորհրդային անցյալը, այլ նաև մեր խորհրդայնացվող ներկան և ավելի խորհրդայնացվող ապագայի վտանգները: Եվ սա շատ լավ առիթ էր: Եվ հասարակության մեծ ներդրումը ես հենց այս քննարկումների մեջ եմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում