Նոյեմբերի 3-ին չեմպիոնների լիգայում խմբային փուլում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպում. «Միլան»-ը կհյուրընկալի «Ռեալ»-ին: Հիշեցնենք, որ այսօրվա մրցակիցները Եվրոպայի ամենատիտղոսավոր ակումբներն են: «Ռեալ»-ին հաջողվել է 9 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը, իսկ «Միլան»-ին` 7 անգամ: Բացի այդ, նշենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անցյալ մրցաշրջանում մարզում էր «Միլան»-ի դարավոր թշնամի «Ինտեր»-ին: «Միլան»-ի ֆուտբոլիստներն իրենց տիֆոզիներին՝ երկրպագուներին, խոստացել են, որ անպայման հաղթելու են մրցակցին: Հակառակ դեպքում «Միլան»-ը կարող է հայտնվել ծանր վիճակում: Իսկ ահա «Ինտեր»-ի տիֆոզիները խոստացել են, որ այս խաղում իրենք երկրպագելու են ներաձուրիների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոյի թիմին: