Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Մարտական հենակետում վերջերս սպանված զինվորի մայրը տեղափոխվել է հոգեբուժարան

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հունիսի 11-ին սպանված ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մորը տեղափոխել են հոգեբուժարան: Այդ մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ նրա մերձավորներից:

Հիշեցնենք, որ իմանալով որդու հետ կատարվածի մասին՝ Դերենիկի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք: Նա անգամ չկարողացավ մասնակցել որդու հուղարկավորությանը: Եվ հիմա, նրան դուրս գրելով հիվանդանոցից, տեղափոխել են հոգեբուժարան:

Նշենք, որ Դերենիկի մահվան գործով ձերբակալված ծառայակից ընկերը՝ Վոլոդյա Բաբիկյանը, կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելը: Այս դեպքում ի սկզբանե խոսք չկար դիտավորյալ սպանության մասին: Դեպքից հետո էլ ասում էին, որ Վոլոդյան ու Դերենիկը ընկերներ են եղել, ծառայության ժամանակ որևէ խնդիր չեն ունեցել, ինչը կարող էր հանգեցնել վիճաբանության, առավել ևս՝ կրակոցների:

Նշենք, սակայն, որ, ըստ տեղեկությունների, կալանավորված Վոլոդյան ևս որոշակի հոգեկան խնդիրներ ունի: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, ասաց, որ փորձաքննություն է նշանակված, և մինչև փորձաքննության պատասխանը չլինի, ոչինչ հստակ ասել հնարավոր չէ:

Հիշեցնենք նաև, որ Դերենիկը մահացու հրազենային վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նա եղբոր հետ միասին ծառայում էր ԼՂՀ նույն զորամասում, և շատ քիչ էր մնացել, որ զորացրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում