Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Արմավիրի քաղաքապետի թեկնածուին ծեծել են

Սակայն նա հավատում է Սերժ Սարգսյանի արդար դատաստանին:

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անձամբ իրեն էլ են ծեծի ենթարկել: Նրա խոսքերով, կոնկերտ մարդիկ, ովքեր փորձել են կանխել ընտրակաշառքը, ձերբակալվել են: Իսկ բողոքի գործողությունների դիմած ընտրազանգվածին և թիմակիցներին ևս տարել են ոստիկանություն:

«Երբ անձամբ փորձեցի բողոքի գործողություն անող ընտրազանգվածին հետ պահել, կանխել, այսինքն` արդեն կանխվել էր, ոստիկանության վարչության պետը սկսեց արդեն ֆիզիկական ուժ գործադրել: Անձամբ ինձ է հարվածել»,- պատմեց Սևակ Մինասյանը:

Քաղաքապետի թեկնածուն, գնահատելով ընտրությունների ընթացքը, նկատեց, որ ընտրությունները անցել են բացահայտ ընտրակաշառքներով և ընտրակեղծիքներով:

Կան հասցեներին վերագրանցված մարդիկ, և տվյալ բնակիչը չգիտի, թե իր տան վրա նոր բնակիչ կա գրանցված: Նրա խոսքերով, կոնկերտ դեպքեր կան գրանցված, որ նման կերպ մարդիկ ընտրության են մասնակցել:

Իսկ այն մարդիկ, ում տան վրա ապօրինի կերպով նոր գրանցումներ են եղել, իմանալով այդ մասին, հայտարարություն են պատրաստել, որը փոխանցվել է հանձնաժողովին:

Սակայն վերահաշվարկից հետո նոր միայն ամբողջական պատկերը պարզ կդառնա, թե քանի նման դեպքեր են եղել:

Մեր այն հարցին, թե ինքը վերահաշվարկից հետո դիմելո՞ւ է արդյոք Սահմանադրական դատարան, Սևակ Մինասյանն արձագանքեց.

«Ինչի՞ համար դիմենք Սահմանդրական դատարան. եթե թեկնածուն այսօր ծեծի է ենթարկվում, ինձ թվում է` առաջ գնալն այլևս իմաստ չունի»:

Իսկ այյն դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ այսօր իր անձի վերաբերյալ սպառնալիքներ կան, ավելացրեց. «Սպառնալիքներ կան ոստիկանության կողմից: Պարզապես ինձ թվում է, եթե երկրի նախագահը իմանա իրականությունը, այս ամենը կկանխվի: Իսկ այսօր ներքին օղակներից նրան ճիշտը չեն ներկայացնում: Եթե ճիշտը ներկայացնեն, ինձ թվում է` այս ամենը կկանխվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում