Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Բանակում շարունակում են գոմեշի միս ուտել․Գործով նախաքննությունն ավարտման փուլում է

Թեև անցած տարի մեծ աղմուկով բարձրացավ ԼՂՀ ՊԲ-ի զորամասներում «գոմեշի մսի» սկանդալի պատճառով, և որոշ պատասխանատուներ՝ փոխգնդապետեր, զորամասի հրամանատարներ և մի շարք այլ անձինք ազատվեցին աշխատանքից, ու քրեական գործեր եղան, որի շրջանակներում նույն պատասխանատու անձանցից շատերը ձերբակալվեցին ու կալանավորվեցին, սակայն իրավիճակն այդպես էլ չշտկվեց։ Բանակում զինվորներին շարունակում են կերակրել գոմեշի մսով, իսկ մատակարար ընկերությունները շարունակում են տենդերներ շահել բանակում գոմեշի մսի մատակարարման մասով։ Թեև դա հրապարակային փաստաթղթերում չի ներկայացվում:

Գոմեշի մսի գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում գտնվող բոլոր 4 անձինք այժմ ազատության մեջ են: Նրանց խափանման միջոցը որոշ ժամանակ առաջ փոխվեց, և ընտրվեց ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին: Ըստ այդմ, ազատության մեջ հայտնվեցին «Ա. Օհանջանյան» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը հիմնական մատակարարներից մեկն էր: Ազատության մեջ է նաև զորամիավորումներից մեկի պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ), զորամասերից մեկի կոչումով փոխգնդապետ հրամանատարը և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը: Իսկ ավելի վաղ «ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին» խափանման միջոց էր ընտրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետի համար:

Նախաքննության փուլում գործով գլխավոր մեղադրյալ, կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցեց պետությանը հասցրած վնասը: Նա իր միջոցներով ՊՆ կարիքների համար կառուցեց 150 տոննա տարողությամբ, 73 միլիոն 362 հազար դրամ արժողությամբ սառնարանային համալիր:

Ամեն դեպքում գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է՝ մոտենալով ավարտին: Ավելի կոնկերտ՝ ՊՆ քննչական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ գոմեշի գործով նախաքննությունն ավարտման փուլում է, և շուտով գործը կուղարկվի դատարան:

Թե դատարանում այս գործն ինչ ընթացք կստանա՝ դեռևս պարզ չէ: Սակայն մի բան ակնհայտ է, որ բարձրացված սկանդալից հետո «փուռը» գնաց ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, իսկ իրավիճակն այդպես էլ չփոխվեց՝ զինվորների ճաշացանկում գոմեշի մսին չփոխարինեց տավարի միսը:

Իրականում մատակարար ընկերություններն էին խաբել ՊՆ-ին՝ բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելով, որը համամատաբար ավելի էժան է, իսկ ավելի գումարը, որը գերազանցում է 3 միլիոնը, գնացել էր մատակարարների գրպանը:

Միակ հետաքրքրական բանն այս գործում այն է, թե ովքեր են կանգնած բանակին գոմեշի միս մատակարարած ընկերությունների հետևում: Սա ուշագրավ է նաև այն մասով, որ այս գործի շրջանակներում բարձրացված աղմուկի ժամանակ էլ ՊՆ-ն չհրապարակեց մատակարար ընկերությունների անունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում