Wednesday, 24 04 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում

Էլ չարիքը ո՞նց է լինում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրատապ հարցազրույցով , որում անդրադառնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ձգձգելուն, սահմանների լարվածությանը, և ԲՀԿ-ին: Հարցազրույցն ըստ էության ահազանգ է, որ իշխանությունները պատրաստվում են ԲՀԿ-ի վրա ճնշումներ գործադրել: Իրականում Տեր-Պետրոսյանն ահազանգում է ԲՀԿ-ի, այսպես ասած, դավաճանության մասին, պարզապես այն առայժմ փաթեթավորում է «իշխանությունների ճնշումներ» ձևակերպումով՝ այսպես ասած, նահանջի տեղ թողնելու, մանևրի տեղ թողնելու համար:

ԲՀԿ-ի հետ կապված տագնապներ Տեր-Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո արդեն մի քանի անգամ հայտնել է՝ մի անգամ էլ, օրինակ, զգուշացնելով ԲՀԿ-ին սահմանադրական փոփոխությունների ծուղակից: Սակայն Գագիկ Ծառուկյանը երևի թե պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ քննարկել այս փոփոխություններում ԲՀԿ-ի բաժինը, ինչն էլ անհանգստացրել է ՀԱԿԿ առաջնորդին: Առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ լինելուց հետո Գագիկ Ծառուկյանը ՀԱԿԿ-ից ըստ էության ստացավ այն, ինչ պետք էր: Մնացյալը կանի Հովիկ Աբրահամյանը: Ավելին՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանին հանդարտություն է անհրաժեշտ, որպեսզի Հովիկ Աբրահամյանը հանգիստ աշխատի, ավելորդ ֆորս-մաժորներում չհայտնվի և կամաց-կամաց հաստատի իր տիրապետությունը ամբողջ դաշտի վրա՝ հասարակական, քաղաքական, մեդիադաշտի, իշխանական դաշտի վրա: Դրանից հետո ամեն ինչ արդեն տեխնիկայի հարց կդառնա՝ «խնամիս ու ես» տարբերակով:

Բնական է, որ այս հեռանկարը Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող չգիտակցել ու չանհանգստանալ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նա շարունակում է դաշնակից կամ աջակից որոնել կամ սպասել՝ ի դեմս Ռուսաստանի, ինչի համար էլ հարցազրույցում և՛ սահմանային լարվածության և Եվրասիական միությունում ձգձգումների համար մեղադրում է միմիայն Սերժ Սարգսյանին, կամ, այլ կերպ ասած, ըստ էության արդարացնում է Ռուսաստանին, նրա վրայից հանում է պատասխանատվությունը Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ շահավետ և վտանգավոր իրավիճակի համար:

Որ Սերժ Սարգսյանն է այս ամենում թիվ մեկ պատասխանատուն՝ իհարկե, խոսք լինել չի կարող, և սա հասկանալու համար Հայաստանում ոչ ոք Տեր-Պետրոսյանի մեկնաբանության կարիքը չունի, իսկ ահա պատասխանատուների շարքից Ռուսաստանին մաքրելու կարիքը կա, քանզի Ռուսաստանին այսօր հակահայկական քաղաքականության համար մեղադրում է Հայաստանի հասարակության ավելի ու ավելի մեծ շրջանակ, քանզի չափից դուրս ակնհայտ են այդ հակահայ քաղաքականության միտումները, ցանկություններն ու արդյունքները:

Եվ ահա, Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին մեղադրանքներից մաքրելու փորձն է անում, հերթական փորձը, այսինքն՝ ըստ էության, հերթական անգամ ասվում է Մոսկվային, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը շատ ավելի հանգիստ կարող է շարունակել, եթե վստահի Հայաստանի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ինչպես ցույց է տվել ժամանակը, Ռուսաստանը Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունը վստահելու փոխարեն՝ գնում և նորանոր զիջումներ է պարտադրում Սերժ Սարգսյանին, որն էլ նորանոր զիջումների գնով, ըստ էության, պահպանում է իր իշխանությունը: Այլ կերպ ասած՝ խուսափելով արտաքին քաղաքական կարևոր մարտահրավերների, անվտանգության կարևոր խնդիրների մասին որպես ընդդիմություն համարվող ուժ հստակ և սկզբունքային գնահատականներ հայտնելուց՝ արդարանալով, թե ոչնչից տեղյակ չէ, որ գնահատական հայտնի (այդ դեպքում ինչի՞ց էր տեղյակ, երբ հայտարարում էր, որ երկու-երեք ամսից Ղարաբաղի հարցը լուծվելու է), Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը փորձում է Ռուսաստանին ներկայացնել իր պատրաստակամությունը՝ սպասարկել Հայաստանի հանդեպ ներկայիս քաղաքականությունը ավելի քիչ աղմուկով: Մյուս կողմից՝ Ռուսաստանին ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանն իրականում Սերժ Սարգսյանի հետ գործարքի կարող է գնալ, և հավասարապես չի կարելի նրան վստահել, ինչպես չի կարելի վստահել Սերժ Սարգսյանին: Այսպիսով, հայաստանյան այսպես կոչված ներքին քաղաքականությունը ևս մի պտույտ է կատարում իր ուղեծրի, այն է՝ Ռուսաստանի շուրջ. պտույտ՝ ի շրջանս յուր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում