Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ր. Հովհաննիսյան. Համագործակցությունը ՀԱԿ-ի հետ հնարավոր է

«ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրի հնարավորություն տակավին տեսնում եմ, այո»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ո՛չ հացադուլ անել-չանելու, ո՛չ էլ այլ թեմայով խոսակցություն չի եղել: Նրա խոսքերով, այդ ամենը հորինվածք է և լրատվամիջոցների հերյուրանքի արդյունք, ինչպես նաև հորինված են այն տեղեկությունները, թե իր կինը` Արմենուհին իր կողքին նստում ու ասեղնագործություն է անում:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ազատության հրապարակ մտնելու համար ՀԱԿ-ն ու իշխանությունը եկել են պայմանավորվածության, Հովհաննիսյանն ասաց, թե Հայաստանում դավային տեսություններ շատ են տարածվում, և ինքը չի կարող Ազատության հրապարակ հանրահավաքի մասնակիցների մուտքից բխեցնել, որ հատուկ գործակցություն եղել է ՀԱԿ-ի ու իշխանության միջև:

«Առաջին նախագահն ինքն իր ելույթում գործարք եզրը օգտագործեց, ես չէ, որ այդ պետք է մեկնաբանեմ»,- ասաց նա` հավելելով. «Ամեն ինչ չէ, որ քաղաքական դաշտում սև ու սպիտակ է», ու չբացառեց, որ այդ օրերին Երևանում ԵԽ պատվիրակությունը իր վրա է վերցրել որոշակի միջնորդական առաքելություն, որի արդյունքը եղավ դա:

«Եթե դա է, որևէ վատ բան չկա, ես գիտեմ մտահոգությունները, գիտեմ, որ մարդիկ մեկնաբանում են պահի տակ և չեն վերցնում ընդդիմադիր ելույթների ամբողջ դիմաշարը, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է հավատարիմ լինի ինքն իրեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում