Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկը դարձյալ դատվում է, այս անգամ՝ հղի կնոջը վիրահատելուց հրաժարվելու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին նորից նստած է 64-ամյա բժիշկ Նշան Գևորգյանը:

Մեկ տարի առաջ էր Նշան Գևորգյանը նույն դատարանում նույն դատավորի՝ Արթուր Ադամյանի նախագահությամբ դատվում: Վերջերս էլ այդ գործով որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանը:

Ու հիմա ընդհանուր իրավասության դատարանը նոր քրեական գործ է քննում, որի շրջանակներում բժիշկ Նշան Գևորգյանը մեղադրվում է բուժօգնության ցուցաբերումից հրաժարվելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով:

Արդեն իսկ մեկ մարված, մեկ չմարված դատվածություններ ունեցող Նշան Գևորգյանը, քանի որ դատավճռով սահմանափակված չէր բժշկական գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու՝ նրա իրավունքը, աշխատել է որպես Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ:

2014 թվականի փետրվարի 25-ին Նշան Գևորգյանը, համաձայն առաջադրված մեղադրանքի, մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող «կեսարյան հատում» վիրահատությունը կատարելու համար մարզի բնակչուհու՝ հղի Ա. Գ.-ի սկեսուրից պահանջել է գումար:

Մերժում ստանալով՝ բժիշկը հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերելուց:

Նշան Գևորգյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ «Արմավիր» ԲԿ-ի նախկին տնօրեն Նշան Գևորգյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ մարզի շտապ բուժօգնության կազմակերպման ոլորտում նրա թույլ տված թերությունների ու բացթողումների հետևանքով երկու դրվագով հիվանդները մահացել են:

Բժշկական կենտրոնի նախկին տնօրենը շտապօգնության մեքենաների անխափան աշխատանքի ապահովման համար չի տրամադրել բավարար քանակով վառելիք, «խնայել է», թույլ չի տվել, որ մեքենաները մեկնեն մարզի գյուղերը, ինչպես նաև բժշկական կենտրոնը ժամանակին չի համալրել բուժօգնության համար անհրաժեշտ սարքավորումներով:

Հիվանդների մահը պայմանավորված է եղել ժամանակին մարզի բժշկական կենտրոնի կողմից բուժօգնություն չցուցաբերելով:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Նշան Գևորգյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ, 315 հոդվածի 2-րդ մասերով, վերջին հաշվով նրան դատապարտել է 5 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Դատարանը Նշան Գևորգյանի նկատմամբ համաներում է կիրառել ու նրան ազատել սահմանված պատժի կրումից:

Իրեն մեղավոր չճանաչած Գևորգյանը վերաքննիչ բողոք էր բերել՝ պահանջելով արդարացնել իրեն, սակայն վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ մերժել է նրա բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Ստացվում է, որ բժիշկ Նշան Գևորգյանը հղի կնոջը անփող վիրահատություն կատարելուց հրաժարվել, բուժօգնություն ցուցաբերելուց հրաժարվելու քրեորեն պատժելի արարք է կատարել այն փուլում, երբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդեն իսկ դատապարտվել էր 5 տարի ազատազրկման, համաներմամբ ազատվել էր պատժից ու դրանով չգոհանալով՝ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում էր, որ իրեն արդարացնեն, քանի որ, իր պնդմամբ, անմեղ էր …

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում