Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Հայաստանի օլիգարխիայի վրեժը Լևոն Հայրապետյանից

Դեռևս 2011թ. նոյեմբերին ռուսաստանցի հայ գործարար Լևոն Հայրապետյանի «անկեղծությունն»  իսկապես հետաքրքրական իրավիճակ էր առաջացրել Հայաստանի իշխանական համակարգի, մասնավորապես՝ օլիգարխիայի մասով: Բանն այն է, որ առաջին անգամ էր, երբ այսպես ասած՝ «հոգեհարազատ» արժեհամակարգի ներկայացուցիչ գործարարը հայտարարում էր Հայաստանում օլիգարխիկ համակարգը քանդելու անհրաժեշտության մասին:

Եթե այդ մասին հայտարարում է Շառլ Ազնավուրը, դա այլ բան է՝ էլի զարմանալի, սենսացիոն, գուցե առավել սենսացիոն, բայց այլ բան: Երբ այդ մասին հայտարարի որևէ արևմտահայ խոշոր գործարար, դա ևս այլ բան կլինի, այլ իրավիճակ, ու թերևս ոչ շատ սենսացիոն, որովհետև ըստ էության հայտնի է, որ Արևմուտքի հայ գործարարների զգալի մասի համար հայաստանյան իրականությունն իսկապես անընդունելի է: Բայց երբ այդպիսի հայտարարություն է անում, այսպես ասած, «մետրոպոլիան» ներկայացնող գործարարը, դա արդեն, կարծես թե, բոլորովին այլ խորքեր ունի: Եվ այդ իմաստով հետաքրքրական էր իհարկե, թե ինչպես են եթե ոչ միանգամից, ապա առիթն ընծայվելու դեպքում՝ տարիներ հետո, արձագանքելու նրա հայտարարություններին հայաստանյան օլիգարխիան և իշխանությունը, թեև շատ դեպքերում, իհարկե, դա նույն բանն է:

Ի՞նչ էին անելու, երբ հայտնվի այդպիսի հնարավորություն։ Բավարարվելու էին ընդամենը Լևոն Հայրապետյանին «հերետիկոսության» մեջ մեղադրելո՞վ, թե՞ ուղղակի և կոնկրետ գործողություններով նրա «մոտ ու հեռու» ռուսաստանյան և հայաստանյան անցյալը բացահայտելու և ներկայացնելու ուղղությամբ՝ ցույց տալով, թե «իսկ խոսացողն ով է»: Հնարավոր է, որ մեր օլիգարխները նախ, ի տարբերություն Հայրապետյանի, ինչ որ ժամանակով լռեցին՝ հասկանալու համար, թե ինչու նա խոսեց, իրականում ով կա, կամ ինչ կա նրա խոսքի հետևում: Այդ ամենը պարզելուց հետո երևի միայն հիմա որոշվեց նրան արձագանքելու ձևն ու բովանդակությունը, որովհետև գուցե հետո պարզվեր, որ գործ ունեն ոչ թե հենց ուղղակիորեն Հայրապետյանի, այլ, ասենք, հենց «մետրոպոլիայի» հետ:

Ի վերջո, Հայրապետյանը ձերբակալվեր 2011թ. և ոչ թե հիմա, կարող էր մեկ էլ պարզվել, որ Հայրապետյանին «անկեղծացրել» կամ «ոգի» է տվել իսկապես «մետրոպոլիան»՝ դժգոհ լիելով Հայաստանի օլիգարխների պահվածքից: Իսկ ինչից կարող էին դժգոհել: Դե, ասենք, նրանից, որ օլիգարխները բավարար չափով չեն դիմադրում Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին քաղաքականության այն նյուանսներին կամ ասպեկտներին, որոնք կարծես թե վկայում էին այդ քաղաքականության ակնհայտ արևմտյան վեկտորի մասին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի համար այն հուսալի հենքն է, որը կարող է նրան ապահովել Հայաստանի վրա գրեթե լիակատար տնտեսա-քաղաքական վերահսկողություն: Երբ այդ հենքը չլինի, կարող է չլինել նաև այդ վերահսկողությունը, այսինքն՝ եթե օլիգարխիան նահանջի, կարող է նաև Հայաստանի վրա ռուսական տոտալ վերահսկողությունը նահանջել:

Հայաստանի օլիգարխիան, անկասկած, այս տարիներին նախ փորձեց ճշտել, համոզվել, թե ինչի հետ գործ ունի իրականում, նոր միայն մտածեց «արժանի» պատասխանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում