ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը խոսեց էմոների խնդրի մասին` ասելով, որ դա բացասաբար է ազդում ազգային ինքնության, արժեհամակարգի վրա, բացասաբար է անդրադառնում նաև բանակաշինության վրա:
Նա առաջարկեց, որ մասնագետներն ու շահագրգիռ անձինք խորհրդակցություն հրավիրեն, անդրադառնան այս թեմային, որպեսզի հետագայում արձանագրողի դերում չլինեն: