Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

«Ժառանգություն». Րաֆֆի: Հացադուլ: Ազատության հրապարակ

Մարտի 22-ին` վաղ առավոտից սկսած, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմ» անվանված հացադուլի 7-րդ օրը, հազարավոր քաղաքացիներ այցելեցին Ազատության հրապարակ և լուռ զորակցեցին նրան:

Ժամը 13:00-ին տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը, ուր նա հանգամանալից անդրադարձավ քաղաքացիական այս արարին վերաբերող լրագրողների հնչեցրած հարցերին, այդ թվում ուղղեց քաղաքական որոշ շրջանակների կողմից հնչեցրած թյուրընկալումները:

Ժամը 17:00-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, Ազատության հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը` §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավորները խորհրդարանական հայտարարությունները ուղղակի հնչեցրեցին հրապարակից:

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տևապես անտեսում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունն ու անարդարությունը և դրանց հետևանք դարձած արտագաղթը։ Իշխանության կողմից պարտադրված իրողությունը ստիպում է ընդվզել §Ազատության¦ հրապարակում։

Անահիտ Բախշյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադառձավ նրա խոսքի և գործի տարբերությանը` որպես օրինակ բերելով այն, որ իշխանությունների կողմից արգելվում է հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել` դրանով իսկ խախտելով մարդու տարրական իրավունքները, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր եկել է մեր ժամանակը, երբ ամեն ինչ տրված է մեզ, և օրհասական է դարձել Մեծ հայրենիքի փոքր մասում մեր ձեռքերում պահել մեր հայրենի հողը, մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Այլևս մենք իրավունք չունենք անտարբեր մնալ և անփույթ պահել մեզ: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլով հնչեցվող ահազանգը համահայկական է, հասցեատերը բոլորս ենք: Թույլ չտանք, որ հայոց հայրենիքը կրկին դատարկվի իր զավակներից և կարոտ մնա նրանց` առանց իսկական տիրոջ թողնելով հայեցի քաղաքակրթությունը:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց ԱԺ-ում շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի նոր նախագծի մասին` դատապարտելով իշխանություններին կեղծիքները չկանխող Ընտրական օրենսգրքի օգնությամբ հերթական ընտրությունների ժամանակ նորից վերարտադրվելու ու ևս 7 տարի այսպես կառավարելու ցանկության համար: Նա կոչ արեց հասարակությանը իրական ընդդիմության հետ միասին պայքարել իշխանությունների հրաժարականի և արտահերթ ընտրությունների համար:

Ստեփան Սաֆարյանը նախ բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում §Ծոմ ազատության¦ հացադուլի իմաստը, ևս մեկ անգամ ընթերցեց §Ժառանգություն¦ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի մարտի 13-ի որոշման առաջին կետը. ««Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար»:

Ապա նա, քննադատելով «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ընդդիմախոսներին, հայտարարեց, որ ոչ մի Աստվածաշունչ, ոչ մի մատենագիրք, ոչ մի վերլուծություն չի փրկի նրանց, որովհետև այսօր արդարանալու, բացատրություն տալու օրեր չեն, այլ հասարակության ու նրա պայքարող հատվածներին կամրջելու, նրանց հետ արժանապատիվ գործընկերության միջոցով անհապաղ գործելու օրերն են:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում